• Latest news

Իտալիայում կորոնավիրուսի երկու տարբեր շտամ են գտել

6 հուլիսի, 2020  14:03

Իտալական Լոմբարդիայի մարզում, որը COVID-19-ի օջախ էր դարձել երկրում, կորոնավիրուսի երկու տարբեր շտամ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով ANSA լրատվական գործակալությունը։

Ըստ Պավիայի Սան Մատեո հիվանդանոցի վիրուսաբանության բաժանմունքի տնօրեն, պրոֆեսոր Ֆաուստո Բալդանտիի՝ հետազոտության արդյունքում պարզվել է, որ Բերգամոյի տարածքում հայտնաբերված շտամը տարբերվում է «գենետիկական հաջորդականությամբ եւ մի քանի բնութագրերով» այն շտամից, որը COVID-19-ի բռնկման պատճառ էր դարձել Լոդի եւ Կրեմոնա քաղաքների մոտակայքում։

Ինչպես նշել է պրոֆեսորը, իրականում նոր կորոնավիրուսային վարակն առաջացել Կոդոնյոյի շրջանում՝ առաջին քաղաքը, որը «կարմիր գոտի» էր հայտարարվել դեռ հունվարի կեսերին։ Դրանից առաջ համարվում էր, որ առաջին հիվանդը հայտնաբերվել է փետրվարի 21-ին: Այս եզրահանգմանը հետազոտողներին դրդել է փորձարկմանը մասնակցող պացիենտների մոտ հակամարմինների հայտնաբերումը, որոնք առաջացել էին դեռ տարվա սկզբում։

Ընդ որում, Կոդոնյոյում անալիզ անցած բնակչության 23 տոկոսի մոտ հակամարմիններ են գրանցվել կորոնավիրուսի նկատմամբ։ Բերգամոյում այդ ցուցանիշը հասնում է 57 տոկոսի: Վիրուսաբանները կարծում են, որ դա պայմանավորված է նրանով, որ Կոդոնյոն եւ Լոդին գտնվում էին «կարմիր գոտում», իսկ քաղաքի բնակիչները ստիպված էին հետեւել խիստ նախազգուշական միջոցներին, մինչդեռ Բերգամոյում երկու շաբաթ անց կարանտին մտցվեց: Մասնագետները Կոդոնյոյի բնակիչներին կոչ են արել շարունակել սոցիալական հեռավորություն պահպանել եւ դիմակներ կրել, քանի որ հիվանդության նկատմամբ կոլեկտիվ իմունիտետ դեռ զարգացել։

Նույն հիվանդանոցի ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Րաֆաելե Բրունոն նշել է, որ COVID-19-ով արդեն առաջին հիվանդների ժամանելուց հետո բժիշկները հասկացել են, որ Չինաստանի Ուհան քաղաքում բժիշկների կողմից օգտագործվող բուժման մեթոդները հարմար չեն իտալացի հիվանդների համար: Ուստի Իտալիայում բժիշկները ստիպված էին այլ հակավիրուսային դեղեր օգտագործել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։