• Latest news

Գրանցվել է ՄԻԱՎ-ից բուժման աշխարհում երրորդ դեպքը

8 հուլիսի, 2020  13:10

Գրանցվել է ՄԻԱՎ-ից բուժման աշխարհում երրորդ դեպքը: Իհարկե, դեռ հաղորդվել է միայն հնարավոր բուժման մասին. բուժման փաստը դեռ չի ապացուցվել, հաղորդում է Science պարբերականը:

ՄԻԱՎ-ից հավանական բուժման նոր դեպքը գրանցվել է Բրազիլիայում 36-ամյա տղամարդու մոտ: Նա թերապիա է անցել հակառետրովիրուսային դեղամիջոցների ագրեսիվ համակցության եւ B3 վիտամինի օգնությամբ:

Պացիենտը կուրսն ավարտել է 2019 թվականի մարտին: Այդ ժամանակ վիրուսային մասնիկների թիվը զրոյացել է, եւ այդ պահից նրա արյան մեջ դրանք այլեւս չեն հայտնաբերվել:

Գիտնականները նաեւ պացիենտի մոտ հակամարմինների ցածր մակարդակ են գրանցել, ինչը կարող է վկայել այն մասին, որ ավշային հանգույցներում եւ աղիքներում այլեւս վարակված բջիջներ չկան:

Սակայն հետազոտությունները դեռ չեն կարող հաստատել պացիենտի լրիվ բուժումը: Ավելին, ավելի վաղ գրանցվել են դեպքեր, երբ օրգանիզմում ՄԻԱՎ-ի թվացյալ բացակայությունից հետո թերապիայից մի քանի տարի անց վիրուսը կրկին վերադարձել է:

Մինչ այս պահը հայտնի է ՄԻԱՎ-ից լրիվ բուժման 2 դեպքի մասին՝ ամերիկացի Թիմոթի Ռեյ Բրաունն ու այսպես կոչված լոնդոնյան պացիենտը բուժվել են արյան քաղցկեղի բուժման համար ոսկրածուծի փոխպատվաստումից հետո:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ