• Latest news

Ո՞ր մասնագիտություններն են նպաստում ծնկային հոդի արթրիտի զարգացմանը

9 հուլիսի, 2020  13:48

Ծնկային հոդի արթրիտի զարգացման ռիսկը մեծացնում է ոչ միայն ֆիզիկական աշխատանքը, այլեւ՝ շատ այլ գործոններ: Օրինակ, արթրիտը բավականին տարածված է տնային տնտեսուհիների եի սպասարկող աշխատակազմի շրջանում: Արթրիտի առաջացման ռիսկի գործոնների վերաբերյալ մինչ օրս անցկացված ամենամեծ հետազոտության հեղինակները փորձել են պարզել, թե աշխատանքի որ տեսակներն են՝ ինչպես անվճար, այնպես էլ վճարովի, նպաստում այս հիվանդության զարգացմանը:

Ուսումնասիրությունը հրապարակվել է Arthritis Care and Research-ում:

Մետաանալիզի մեջ հեղինակները 71 հետազոտություն են ներառել, որոնք ավելի քան 1 միլիոն մարդ են ընդգրկել։ Մետաանալիզը ցույց է տվել, որ արթրիտի առաջացման բարձր ռիսկին բախվում են գյուղատնտեսության աշխատողները, շինարարները, հանքագործները, սպասարկող աշխատակազմը (այդ թվում՝ տնային տնտեսուհիները) եւ հավաքարարները։

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է՝

․Որմնադիրների եւ ատաղագործների մոտ ծնկային հոդի արթրիտի ռիսկը 2․5 անգամ ավելի բարձր է, քան՝ նստակյաց աշխատանք կատարող մարդկանց,

․Գյուղատնտեսական ոլորտի աշխատողների համար ռիսկը 64 տոկոսով ավելի բարձր է, շինարարների համար՝ 63 տոկոսով,

․Մարդիկ, ովքեր հիմնականում կատարում են չվճարվող տնային աշխատանք են կատարում 93 տոկոսով ավելի հաճախ են արթրիտ ունենում,

Արթրիտի առաջացման բարձր ռիսկ չի գրանցվել սանտեխնիկների, ձկնորսների, առեւտրի ոլորտի աշխատողների, անտառապահների, տեխնիկների եւ փոստատարների մոտ։



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։