• Latest news

Մերիլենդից իմունոլոգը կարող է կորոնավիրուսի դեմ հաջողությամբ պատվաստված առաջին մարդը լինել

10 հուլիսի, 2020  17:39

Մերիլենդից իմունոլոգ-ասպիրանտ Դեւիդ Ռաչը կարող է լինել առաջին մարդը, ով հաջողությամբ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Fox News- ի փոխանցմամբ՝ Դեւիդն առաջինն է այս տարվա մայիսին ստացել Pfizer եւ BioNTech ընկերությունների փորձնական պատվաստանյութը՝ University of Maryland-ում հետազոտության ընթացքում:

Ըստ նախնական տվյալների՝ պատվաստանյութը իսկապես խթանում է հակամարմինների ստեղծումը` նույն քանակությամբ, կամ նույնիսկ ավելի, քան այն մարդկանց մոտ, ովքեր ունեցել են COVID-19:

Իրականում Դեւիդը չի կարող ստույգ իմանալ՝ ստացել է իրական պատվաստանյութ թե ֆիզլուծույթ (պլացեբո), բայց երկրորդ չափաբաժնի ներարկմանը օրգանիզմի ոչ մեծ արձագանքից հետո նա համոզված է, որ դարձել է աշխարհում այն փոքրաթիվ մարդկանցից մեկը, որը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:

Հոկտեմբերին Դեւիդը թեսթ կանցնի, որը ցույց կտա, թե արդյոք նրա մոտ իմունիտետ է առաջացել կորոնավիրուսի դեմ:

Եթե փորձը հաջողվի, եւ պատվաստանյութի արդյունավետետությունն ապացուցվի, Pfizer-ը պատրաստ կլինի մինչեւ տարեվերջ արտադրել 100 միլիոն, իսկ հաջորդ տարի` ավելի քան մեկ միլիարդ չափաբաժին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։