• Latest news

Ծխելուց հրաժարվելը 70 տոկոսով նվազեցնում է երիտասարդների շրջանում կաթվածից մահվան ռիսկը. հետազոտություն

11 հուլիսի, 2020  10:39

Վերջին տարիներին երիտասարդներն ավելի հաճախ են բախվում կաթվածի վտանգին: Այն մասին, որ ծխելուց հրաժարվելը կանխում է մեծահասակների մոտ սրտանոթային հիվանդությունները, հայտնի է արդեն վաղուց, սակայն քիչ է հայտնի այն մասին, թե որքան արդյունավետ է այդ միջոցը երիտասարդների մոտ:

Նոր հետազոտությունը , որը հրապարակվել է JAMA Network Open-ում, ցույց է տվել, որ երիտասարդների մոտ եւս ծխելուց հրաժարվելը նվազեցնում է կաթվածից մահվան ռիսկը, հաղորդում է Medportal-ը:

Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, մինչեւ 50 տարեկանների մոտ առաջին կաթվածից մահվան ռիսկը ցածր է եղել ավելի քան 70%, եթե նրանք թողել են ծխելը նախորդ տարվա ընթացքում:

«Դրանք բացարձակ հստակ արդյունքներ են. երիտասարդների շրջանում, որոնք կաթված են տարել, ծխելուց հրաժարվելը կապված է եղել էական օգտի հետ: Մենք հայտնաբերել ենք այդ միջոցի ապշեցուցիչ արդյունքը: Սակայն, ցավոք, հայտնաբերել ենք, որ երիտասարդների մեծ մասը շարունակում է ծխել կաթվածից հետո»,-ասել է Հարվարդի բժշկական դպրոցից հետազոտության համահեղինակ Ռոն Բլանկստեյնը:      

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ