• Latest news

Կորոնավիրուսի դեմ չինական վեկտորային պատվաստանյութը տարեցների համար քիչ արդյունավետ է եղել

21 հուլիսի, 2020  13:52

Կորոնավիրուսի դեմ չինական ռեկոմբինանտ ադենովիրուսային վեկտորային պատվաստանյութը քիչ արդյունավետ է տարեցների համար, պարզվել է պատվաստանյութի կլինիկական հետազոտության երկրորդ փուլի արդյուքներով, որի արդյուքները հրապարակվել են The Lancet ամսագրում:

Ad5-nCoV աշխատանքային անվանումով պատվաստանյութը մշակվել է ախտածնությունից զրկված ադենովիրուսի հիմքով, հայտնում է Medportal-ը: Նրա գենոմի մեջ է ներդրված SARS-CoV-2 նոր կորոնավիրուսի գենը: Ադենովիրուսը SARS-CoV-2 գեները հասցնում է մարդու օրգանիզմ, եւ կորոնավիրուսի համապատասխան սպիտակուցների նկատմամբ մարդու մոտ հակամարմիններ են մշակվում:

Հետազոտության հիմնական նպատակն էր պատվաստանյութին իմունային համակարգի արձագանքի գնահատումը եւ դրա համապատասխան դեղաչափերի որոշումը, որոնք օգտագործվելու են հաջորդ փուլում: Հետազոտության հաջորդ՝ երրորդ փուլը, պետք է ցույց տա՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն արդյոք պաշտպանո՞ւմ է իրական կյանքում:

Այս հետազոտության մեջ պատվաստանյութի լուրջ կողմնակի էֆեկտներ չեն գրանցվել, միայն ներարկման տեղում ցավ, տենդ, թուլություն: Պատվաստանյութի մեծ դեղաչափ ստացած մասնակիցների 95 տոկոսի մոտ գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի դեմ Т-բջիջների կամ հակամարմինների մշակում: Ցածր դեղաչափով խմբում դրանք հայտնաբերվել են մասնակիցների 91 տոկոսի մոտ:

Բայց դրա հետ մեկտեղ այն մասնակիցների մոտ, որոնք ադենովիրուսի դեմ իմունիտետ ունեին, որը կիրառվում է պատվաստանյութի պատրաստման համար, SARS-CoV-2-ի դեմ իմունիտետի մշակումը շատ ավելի վատթար է եղել:

Հետազոտության մասնակիցների 52 տոկոսի մոտ հայտնաբերվել է ադենովիրուսի նկատմամբ իմունիտետ, որը գոյություն է ունեցել մինչեւ նոր պատվաստանյութի ներարկումը: Որքան մարդը մեծահասակ է, այնքան մեծ է հավանականությունը, որ նա ադենովիրուսի նկատմամբ իմունիտետ ունի: Ուստի այս պատվաստանութի օգտագործման դեպքում իմունիտետն ամենից վատ մշակվում է տարեցների մոտ: Հատկապես տուժում է հակամարմինների մշակումը:

Հիշեցնենք, որ SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ բրիտանական պատվաստանյութի նախնական կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ այն անվտանգ է, քիչ կողմնակի էֆեկտներ է առաջացնում եւ նպաստում է կայուն իմունային պատասխանի մշակմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։