• Latest news

Պաթոլոգանատոմները կորոնավիրուսի հետեւանքով մահացած մարդկանց մարմիններում անսպասելի փոփոխություններ են նկատել

23 հուլիսի, 2020  15:09

Նոր Օռլեանի LSU Health համալսարանի պաթոլոգանատոմները անցկացրել են կորոնավիրուսային ինֆեկցիայի հետեւանքով մահացած պացիենտների դիահերձումների շարք եւ հայտնաբերել են, որ վիրուսը, կարծես, չի առաջացնում սրտամկանի տիպիկ ախտահարում (միոկարդիտ), ինչպես կարծում էին ավելի վաղ, այլ սրտի վրա այլ կերպ է ազդում:

Պրոֆեսոր Ռիչարդ Վանդեր Հայդեն EurekAlert-ին հայտնել է, որ հետազոտողները մի քանի տեսություն են առաջ քաշել, որոնք բոլորը հետագա հետազոտություն են պահանջում, ինչը կօգնի ավելի լավ հասկանալ հիվանդությունը եւ գտնել դրա բուժման ավելի արդյունավետ մոտեցումներ:

Պաթոլոգանատոմները դիահերձման ժամանակ հայտնաբերել են, որ կորոնավիրուսն առաջացնում է սրտամկանի առանձին բջիջների մահը: Բայց դրա հետ մեկտեղ, SARS-CoV-2-ը, ի տարբերություն առաջին SARS կորոնավիրուսի, չի հայտնաբերվում սրտամկանի բջիջներում: Սակայն մասնագետները վիրուսային ինֆեկցիա են հայտնաբերել մանր արյունատար անոթների բջիջներում:

Կատարվել է կորոնավիրուսի հետեւանքով մահացած 44-ից մինչեւ 79 տարեկան 22 պացիենտի դիահերձում՝ 10 տղամարդու եւ 12 կնոջ: Մեծ մասի մոտ եղել է արյան բարձր ճնշում, կեսի մոտ՝ 2-րդ տիպի դիաբետ, 41 տոկոսը տառապել է ճարպակալմամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ