• Latest news

Սառը պլազման կարող է օգնել շաքարախտ ունեցողների մոտ վերքերի բուժմանը․ հետազոտություն

23 հուլիսի, 2020  23:29

Սառը մթնոլորտային պլազմայով բուժումը, ստանդարտ բուժման հետ մեկտեղ, կարող է արագացնել շաքարախտով մարդկանց մոտ վերքերի բուժումը: JAMA Network Open-ում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս մեթոդների համատեղումը շատ ավելի արդյունավետ է, քան միայն ստանդարտ բուժումը:

Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, գիտնականները նախկինում արդեն առաջարկել են սառը մթնոլորտային պլազման (ՍՄՊ)՝ վերքերի բուժումը բարելավելու համար: Համարվում է, որ այն իր բուժական ազդեցությամբ պարտական է գազի ռեակտիվ ձեւերին:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մինչեւ իններորդ այցը բժշկի՝ ՍՄՊ թերապիա ընդունող պացիենտների մոտ, ոտքի խոցի մակերեսի մոտ 30,5%-ը չի բուժվել: Իսկ միայն ստանդարտ բուժում ստացած շաքարախտ ունեցող հիվանդների մոտ չլավացած է մնացել վերքի 55%-ը։

Ըստ գիտնականների, ՍՄՊ-ը չի նվազեցրել վերքի մակերեւույթին մանրէների քանակը եւ չի մեղմել վերքային վարակի ընթացքը: Այն այս փուլում նաեւ առանձնապես չի ազդել պացիենտների ընդհանուր ինքնազգացողության եւ ցավի վրա: ՍՄՊ-ով բուժման խմբում եւ պլացեբո խմբում կողմնակի ազդեցությունների քանակը (բուժումից հետո սպիերի առաջացում, մաշկի գրգռում, արյունահոսություն) գործնականում նույնն է եղել:

Ըստ գիտնականների՝ ՍՄՊ թերապիայի կիրառումը շատ հարմար է՝ դրա համար չի պահանջվում մասնագիտացված կենտրոններ, այն կարող է օգտագործվել տարբեր խորությամբ վերքերի, քրոնիկ խոցերի դեպքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։