• Latest news

Պատասխանը վերջապես գտնվել է․ ինչու՞ է մարդկանց մոտ «սագի կաշի» հայտնվում

23 հուլիսի, 2020  20:22

«Սագի կաշի» են կոչում այն բշտիկները, որոնք հայտնվում են մարդու մաշկի վրա սառնության կամ հուզական ցնցումների ազդեցության տակ: Կենդանիների աշխարհում այս երեւույթը կարեւոր դեր է խաղում՝ կենդանուն ավելի վախեցնող տեսք հաղորդելով, այն օգնում է նրանց գոյատեւել: Սակայն մարդու համար այն որեւէ դեր չի խաղում: Երկար ժամանակ մասնագետները չէին կարողանում հասկանալ, թե ինչու է «սագի կաշին» չի անհետացել մարդկանց էվոլյուցիայի ընթացքում: Հետազոտությունը, որը հրապարակվել է Cell ամսագրում, տալիս է այս հարցի պատասխանը․ պարզվում է, որ «համակարգը», որը պատասխանատու է «սագի կաշվի» համար, անհրաժեշտ է մազերի ֆոլիկուլի ցողունային բջիջները կառավարելու համար:

Ըստ Medportal-ի՝ մկների եւ մարդու մեկուսացված ֆոլիկուլների վրա Հարվարդի համալսարանի գիտնականների կողմից իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ «սագի կաշին» առաջանում է, երբ մազային ֆոլիկուլում մկանային մանրաթելերը կրճատվում են ավտոնոմ նյարդային համակարգից ազդանշան ստանալուց հետո: Այն բջիջները, որոնք անմիջականորեն պատասխանատու են մաշկի վրա բշտիկների առաջացման համար, մեկ այլ գործառույթ եւս ունեն: Եվ այդ գործառույթն իսկապես կարեւոր է:

Ինչպես բացատրում են մասնագետները, մազային ֆոլիկուլների հարթամկանային բջիջները կարեւոր դեր են խաղում ցողունային բջիջների գործունեությունը կարգավորելու հարցում, որոնք անհրաժեշտ են ֆոլիկուլների եւ մազերի վերականգնման համար: Մկանային բջիջներն այն օղակն են, որի միջոցով նյարդային ազդանշանը փոխանցվում է ցողունային բջիջներին: «Սագի կաշվի» առաջացման եւ ցողունային բջիջների աշխատանքի համար պատասխանատու են նույն նյարդերը եւ մկանային մանրաթելերը։

Գիտնականները պարզել են նաեւ, որ նյարդերը ոչ միայն պարզապես կարգավորում են ցողունային բջիջների գործունեությունը․ պարզվել է, որ այս գործընթացը տեղի է ունենում՝ կախված օդի ջերմաստիճանից. այս մեխանիզմի օգտնությամբ ցուրտ եղանակը կարող է խթանել մազերի ֆոլիկուլների աշխատանքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։