• Latest news

Երկաթի դեֆիցիտը կարող է նվազեցնել պատվաստանյութի արդյունավետությունը

24 հուլիսի, 2020  14:59

Ամբողջ աշխարհում երեխաների մոտ 40 տոկոսը տառապում է երկաթի դեֆիցիտով: Ցյուրիխի Շվեյցարական բարձրագույն տեխնիկական դպրոցից գիտնականները պարզել են, որ այս նյութի դեֆիցիտը ոչ միայն անեմիա է առաջացնում եւ դրանից բխող բոլոր խնդիրները, այլեւ նվազեցնում է պատվաստանյութերի արդյունավետությունը: Այս մասին են վկայում Քենիայում անցկացված երկու կլինիկական հետազոտությունների արդյունքները:

Բժշկական գիտությունների եւ տեխնոլոգիաների ֆակուլտետից Մայքլ Ցիմերմանի գլխավորած հետազոտական խումբը Քենիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից եւ ԱՄՆ-ից գիտնականների հետ համագործակցությամբ մտադրվել է որոշել ծնվելուց մինչեւ 18 ամսական քենիացի 303 երեխաների արյան նմուշներում ներարկված պատվաստանյութից հակագեների հանդեպ երկաթի եւ հակամարմինների մակարդակները:

Հետազոտությունը ցույց է տվել, որ 10 շաբաթական երեխաների կեսից ավելին արդեն տառապել է անեմիայով, իսկ 24 շաբաթականում ավելի քան 90 տոկոսի մոտ հոմեգլոբինի եւ էրիթրոցիտների մակարդակը ցածր էր: Ընդ որում՝ երկաթի դեֆիցիտով եւ անեմիայով 18 ամսական երեխաների արյան մեջ 2 անգամ ավելի հաճախ են հայտնաբերել դիֆթերիայի, պնեւմոկոկերի եւ այլ ախտածինների դեմ պաշտպանական հակամարմինների պակասը նրանց համեմատությամբ, ում մոտ երկաթի պակաս չի եղել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։