• Latest news

Ծխախոտ եւ վեյփ ծխող կորոնավիրուսով հիվանդների մոտ բարձր է ինսուլտի ռիսկը․ հետազոտություն

25 հուլիսի, 2020  19:34

Ծխախոտը եւ վեյփը մարդկանց ավելի խոցելի են դարձնում մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ ինսուլտի նկատմամբ, հատկապես, եթե նրանք վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին հայտնում են Տեխասի Տեխնիկական համալսարանի առողջության գիտությունների կենտրոնի (TTUHSC) գիտնականները, ովքեր տարիներ շարունակ ուսումնասիրել են ծխելու եւ վեյփինգի հետեւանքները ուղեղի եւ նյարդաբանական համակարգերի վրա:

Նրանց հետազոտությունները ցույց են տվել, որ ծխախոտ եւ վայփ ծխողներն ավելի խոցելի են վիրուսային եւ բակտերիալ վարակների նկատմամբ, քան չծխողները, եւ դրա պատճառը արյան մակարդման գործոնների մեջ:

Վերջերս գիտնականներն ավելի ու ավելի հաճախ են կապեր գտնում կորոնավիրուսի եւ նյարդաբանական խնդիրների միջեւ: 214 հիվանդի մասնակցությամբ հետազոտությունը պարզել է, որ COVID-ով հիվանդների 36․45 տոկոսը նյարդաբանական ախտանիշներ ունի, ինչը նույնպես ցույց է տալիս, որ վիրուսը կարող է ազդել գլխուղեղի անոթային համակարգի վրա: Բայց ինչպե՞ս է դա տեղի ունենում:

Մարդու օրգանիզմում արյան մակարդման 13 գործոն կա: Սովորաբար, մակարդումն ավելանում է հիպոքսիայի պատճառով (վիճակ, երբ օրգանիզմը զրկված է բավարար քանակությամբ թթվածնից հյուսվածքների մակարդակում, ինչպես դա տեղի ունենում ծխելու դեպքում): COVID-19-ը, ըստ ամենայնի, նաեւ բարձրացնում է պրոկոագուլյանտի մակարդակն արյան մեջ, հատկապես՝ ֆոն Վելեբրանդի՝ արյան մակարդման գործոնի: Այն պարունակում է մակարդկամ VIII գործոնը եւ նպաստում է վերքերի տեղում թրոմբոցիտների ադգեզիային։

Քանի որ COVID-19-ը, ծխելը եւ վեյփինգը մեծացնում են արյան մակարդման գործոնները, որոնք, ի վերջո, կարող են ազդել ուղեղային անոթային համակարգի վրա, ինսուլտի վտանգը կարող է լինել նույնիսկ ավելի մեծ լինել COVID-19-ով հիվանդների համար, ովքեր ծխում են, ընդ որում՝ եւ՛ ծխախոտ, եւ՛ վեյփ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ