• Latest news

Ո՞ր մթերքներն են օգնում պահպանել մաշկի երիտասարդությունը

28 հուլիսի, 2020  09:42

Կոսմետիկ ոչ մի միջոց չի օգնի մաշկի երիտասարդության պահպանմանը, եթե խնդիրը չլուծվի «ներսից», պնդում է Էդինբուրգի համալսարանից գիտնական, բժիշկ Ռուփի Աույլան:

Մաշկի վիճակի վրա ահռելի ազդեցություն ունի սնունդը. պարզվում է՝ սննդակարգում երկաթ պարունակող մթերքների ավելցուկը, ինչպես՝ կարմիր մսի, կնպաստի ծերացմանը, հայտնում է The Sun-ը: Իսկ ահա հակաօքսիդանտներով հարուստ մթերքները, հակառակը, կօգնեն երիտասարդության պահպանմանը:

Մասնագետի խոսքով՝ մաշկի երիտասարդության եւ առողջության պահպանման համար խորհուրդ է տրվում ավելի շատ ուտել հակաօքսիդանտներ, կոլագեն եւ հանքանյութեր պարունակող մթերքներ: Այդ միացություններն օժտված են հակաբորբոքային հատկություններով եւ նպաստում են մարմնի հյուսվածքների համարժեք վերականգնմանը ու մաշկի վիճակի վրա ազդող պրոցեսների կարգավորմանը:

Ինչպես եւ սպասվում էր, օգտակար մթերքների թվում են բանջարեղենը եւ մրգերը: Մասնագետը նշում է, որ մրգերի եւ բանջարեղենի ամենօրյա գործածումը օգնում է հաղթահարել բորբոքային պրոցեսները եւ բջիջները ծերացումից պաշտպանում է:

Աույլան նաեւ խորհուրդ է տալիս գործածել որակյալ ճարպեր եւ բջջանյութի մեծ պարունակությամբ մթերքներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
  • Ի՞նչ նախաճաշ է խորհուրդ տրվում հիպերտոնիայով մարդկանց Համարվում է, որ բարձր ճնշմամբ մարդկանց առավոտյան սննդակարգում պետք է ներառվի վարսակը, յոգուրտը (բնական հունական, առանց շաքար), հատապտուղները ու մուգ շոկոլադը․․․
  • 5 ուշագրավ փաստ մաշկի համար հապալասի օգտակարության մասին Այդ մթերքը մաշկի համար շատ օգտակար է։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի ուշագրավ փաստ այն մասին, թե ինչ ազդեցություն ունի այդ հատապտուղը մաշկի վրա․․․
  • Ո՞ւմ խորհուրդ չի տրվում սեխ ուտել Դրանից բացի, խորհուրդ չի տրվում սեխ ուտել աղեստամոքսային տրակտի եւ շաքարային դիաբետի հիվանդությունների դեպքում...
  • Որքա՞ն ձմերուկ է կարելի օրական ուտել Ձմերուկի չափավոր գործածումը օգնում է բթացնել քաղցի զգացումը, եւ սա կարող է օգտակար լինել նիհարելիս: Բանն այն է, որ ձմերուկի մեջ հեղուկ շատ է պարունակվում, որը լցնում է ստամոքսը եւ նվազեցնում...
  • Շոկոլադ․ օգտակա՞ր է, թե՞ ոչ Այսպես, թե այնպես, փորձելով հասկանալ, թե ինչ օգուտ է տալիս շոկոլադը, պետք է հիշել, որ բազմաթիվ հետազոտություններ ֆինանսավորվում են շոկոլադի ինդուստրիայից, այդ պատճառով դրանց արդյունքները ոչ միշտ են վստահելի․․․
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ