• Latest news

Գիտնականները հերպեսի բուժման նոր միջոց են առաջարկել

27 հուլիսի, 2020  23:23

Լունդի համալսարանի գիտնականներն հերպեսի վիրուսների բուժման նոր միջոց են առաջարկել. հարկավոր է գրոհել ոչ թե վիրուսային սպիտակուցները, ինչպես դա անում է ավանդական թերապիան, այլ գեներն ու նրանց ֆիզիկական հատկությունները: Դա համար հարկավոր է նոր մոլեկուլներ օգտագործել, որոնք ներթափանցում են վիրուսի սպիտակուցային թաղանթ եւ թույլ չի տալիս վիրուսային գեներին ներթափանցել տիրոձ բջջի մեջ վարակման շրջանակներում: Մեթոդը վիրուսի դիմադրողականության զարգացման չի հանգեցնում եւ աշխատում է անկախ վիրուսային գենոմում եղած մուտացիաներից:

Medical Express-ը հաղորդում է, հերպեսային վարակը, ինչպես հայտնի է, հավերժ մնում է մարդու հետ. այն սովորաբար գտնվում է լատենտ վիճակում՝ միայն ժամանակ առ ժամանակ սրվելով։ Վիրուսի ակտիվության այսպիսի սխեման դժվարացնում է դրա դեմ պայքարը: Ավելին, դժվարությունը դիմադրողականության արագ զարգացումն է խախտված իմունային պաշտպանություն ունեցող հիվանդների մոտ, օրինակ՝ նորածինների, ՄԻԱՎ-ով, քաղցկեղով հիվանդների, ինչպես նաեւ այն մարդկանց մոտ, ով օրգանների փոխպատվաստում է անցել:

Հերպեսի վիրուսը բաղկացած է բարակ սպիտակուցային թաղանթից, իսկ ներսում գեների համալիր է: Պարզվել է, որ վիրուսի ներսում մեծ ճնշումը պայմանավորված է նրանով, որ այն շատ գենետիկ նյութեր է պարունակում: Ճնշումը 20 մթնոլորտ է կազմում, ինչը 4 անգամ ավելի բարձր է, քան մի շիշ շամպայնի մեջ, եւ դա հնարավորություն է տալիս հերպեսի վիրուսներին վարակել բջիջը՝ իր գեները բարձր արագությամբ արտանետելով բջջային միջուկի մեջ այն բանից հետո, երբ վիրուսը ներթափանցել է այդ բջջի մեջ։

Դրանից հետո բջիջը նոր վիրուսներ արտադրող «ֆաբրիկա» է դառնում։ Այդպես տեղի է ունենում վիրուսի տարածումն ամբողջ մարմնով: Գիտնականները փոքր մոլեկուլներ են հայտնաբերել, որոնք նվազեցնում են ճնշումը վիրուսի գենետիկ «միջուկի» մեջ, ինչը լավ հակավիրուսային էֆեկտ է ապահովում: Մասնագետների կարծիքով՝ այս մոտեցումը կարող է հնարավորություն տալ հաղթահարել նույնիսկ բուժման նկատմամբ դիմացկուն շտամները:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ