• Latest news

Որքա՞ն ձմերուկ է կարելի օրական ուտել

28 հուլիսի, 2020  16:53

Ձմերուկը շատ օգտակար հատկություններ ունի, սակայն չարժե այն չարաշահել, պնդում է Սննդակարգի, բիոտեխնոլոգիայի եւ սնունդի անվտանգության դաշնային հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար, ՌԳԱ ակադեմիկոս Վիկտոր Տուտելյանը:

Ըստ նրա՝ ձմերուկն աչքի է ընկնում բետա կարոտինի, B5, A, B6 վիտամինների, կրեմնիումի, կալցիումի, մագնիումի, կալիումի, նատրիումի, երկաթի, ցինկի եւ ֆոսֆորի մեծ պարունակությամբ: Դրանից բացի, ձմերուկը պարունակում է ֆոլաթթու եւ լիզին ամինաթթու, որը բարելավում է կալցիումի յուրացումը:

Մասնագետի խոսքով՝ ձմերուկի չափավոր գործածումը օգնում է բթացնել քաղցի զգացումը, եւ սա կարող է օգտակար լինել նիհարելիս: Բանն այն է, որ ձմերուկի մեջ հեղուկ շատ է պարունակվում, որը լցնում է ստամոքսը եւ նվազեցնում որեւիցե կալորիական բան ուտելու ցանկությունը:

Բայց չարժե մոռանալ, որ ձմերուկը շատ շաքար է պարունակում՝ 100 գրամ պտղամսի մեջ 5-ից մինչեւ 10 գրամ, նշում է մասնագետը:

«Սա առաջին հերթին ավելորդ ծանրաբեռնվածություն է ենթաստամոքսային գեղձի վրա: Երկրորդ՝ դրա անվերահսկելի գործածումը կարող է բերել ավելորդ քաշ հավաքելուն»,- ասել է Վիկտոր Տուտելյանը:

Նրա խոսքով՝ մեծահասակ մարդուն կարելի է օրական ուտել 400-500 գրամ ձմերուկ, իսկ երեխաներին՝ 300-400 գրամ: Ընդ որում՝ ավելի ճիշտ է ձմերուկն ուտել սնունդի հիմնական ընդունումից հետո:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։