• Latest news

Կորոնավիրուսով կրկնավարակի մի քանի դեպք ունենք արձանագրված․ նախարար

29 հուլիսի, 2020  18:37

Հայաստանում կորոնավիրուսով կրկնավարակի մի քանի դեպք կա արձանագրված։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ գիտական հետազոտություններ են պետք պարզելու համար, թե ինչով են պայմանավորված կրկնավարակի դեպքերը, որովհետեւ դրանք ամեն դեպքում լայնածավալ եւ մեծամասշտաբ չեն։

Նախարարի խոսքով, ամենայն հավանականությամբ, կրկնավարակի դեպքերը պայմանավորված են կոնկրետ անձանց առողջական առանձնահատկություններով, «մի գուցե բջջային մակարդակի առանձնահատկություններով»։ Ամեն դեպքում, կրկնավարակի դեպքեր գրանցվել են նաեւ աշխարհի այլ երկրներում։

«Դա մեզ եւս մեկ առիթ է տալիս մտածելու, որ հիվանդանալ-լավանալը դեռ չի նշանակում, որ մենք չպետք է պահպանենք կանոնները։ Բայց միեւնույն ժամանակ դեռ այնպիսի անհանգստանալու առիթ չէ, որ բոլոր հիվանդացած-լավացածները անպայմանորեն կարճ ժամանակում նորից վարակվելու են այդ հիվանդությամբ», - ասաց նախարարը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ