• Latest news

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 676 795-ի

31 հուլիսի, 2020  09:50

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 676 795-ի: Ըստ https://www.worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ համավարակի ամբողջ ընթացքում կորոնավիրուսով է վարակվել 17 477 419 մարդ, բուժվել է 10 940 377-ը:

Աշխարհում 5 860 247 պացիենտ ներկայումս բուժվում է: Նրանցից 66 339-ի (1 տոկոս) վիճակը գնահատվում է ծանր կամ ծայրահեղ ծանր:

Հիվանդության 11 617 172 դեպքերի ելքն արդեն հայտնի է. 676 795-ը (6 տոկոս) մահացել է, 10 940 377-ը (94 տոկոս) ապաքինվել:

Աշխարհում վարակվածների բացարձակ թվով առաջատարը ԱՄՆ-ն է (4 634 985): Իսկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող դեպքերի թվով առաջին տեղում Կատարն է (39 340): Առաջին ցուցանիշով Հայաստանը 50-րդ տեղում է, իսկ երկրորդով՝ 11-րդ:

Մահվան դեպքերի բացարձակ թվով նույնպես աշխարհում առաջատարը ԱՄՆ-ն է (155 285): Միլիոն բնակչությանը բաժին ընկնող մահվան դեպքերի թվով առաջատարը Սան Մարինոն է (1238): Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա առաջին ցուցանիշով մենք աշխարհում 49-րդ տեղում ենք, երկրորդով՝ 22-րդ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։