• Latest news

5 հիվանդություն, որոնք այսօր անբուժելի են համարվում

3 օգոստոսի, 2020  19:20

Շատ հիվանդություններ, որոնք նախկինում անբուժելի էին համարվում, այսօր արդեն բուժվում են կամ վերահսկվում: Սակայն դեռեւս կան հիվանդություններ, որոնց դեմ բժշկությունն անզոր է:

Ալցհեյմերի հիվանդություն 

Դեմենցիան նյարդային համակարգում փոփոխությունների արդյունք է, որոնք հանգեցնում են կոգնիտիվ ֆունկցիաների հետ կապված խնդիրների: Ռիսկի առանցքային գործոն են ժառանգականությունը, հիպերտոնիան, անառողջ կենսակերպը: Հիվանդությունը գնալով երիտասարդանում է:

Ալցհեյմերի հիվանդության դեմ բուժում դեռ չկա: Այսօր կիրառվող դեղամիջոցներն ուղղված են գլխուղեղում փոփոխությունների դանդաղեցմանը:

Շաքարային դիաբետ

Ե՛վ առաջին, եւ՛ երկրորդ տեսակի շաքարային դիաբետն անբուժելի է, սակայն առկա դեղամիջոցներն ու ինսուլինի ներարկումներն օգնում են պահպանել պացիենտների առողջությունն ու պաշտպանում բարդացումներից:

Պարկինսոնի հիվանդություն

Տարիքի հետ Պարկինսոնի հիվանդությունը զարգանում է, եւ չնայած նրան, որ այն ուղիղ վտանգ չի ներկայացնում մարդու կյանքի համար, այն ազդում է կյանքի որակի վրա:

Պարկինսոնի հիվանդության ախտանիշներից են՝ գլխի ցնցումները, ձեռքերում դողը, որոնք ժամանակի հետ ուժգնանում են: Յուրաքանչյուր պացիենտի համար բուժումն անհատական է: Սակայն վերջնական բուժում չկա:

Ցրված սկլերոզ

Այս հիվանդության դեմ առկա դեղամիջոցները թեթեւացնում են պացիենտների վիճակն ու հնարավորինս դանդաղեցնում հիվանդության զարգացումը:

Ասթմա

Բրոնխիալ ասթման եւս անբուժելի հիվանդություն է համարվում, չնայած այն հաճախ վերահսկվում է դեղամիջոցների եւ ճիշտ կենսակերպի շնորհիվ:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ