• Latest news

Ի՞ նչ վիտամիններ պետք է ընդունեք COVID-19-ից հետո. կորոնավիրուս տարած սրտաբանի խորհուրդները

4 օգոստոսի, 2020  12:20

Ռուս սրտաբան Տատյանա Ռիբկան հարցազրույց է տվել «Ռոսիյսկայա գազետա»-ին, որում կիսվել է համավարակի ընթացքում իր աշխատանքային փորձով, ինչպես նաեւ անձամբ իր կողմից տարած կորոնավիրուսի մասին: Մասնագետը նաեւ մի շարք կարեւոր խորհուրդներ է տվել այն մասին, թե ինչ անել վարակման կասկածի դեպքում, հիվանդության ընթացքում եւ դրանից հետո:

Ըստ նրա` նախեւառաջ չպետք է գուշակել եւ վարակման կասկածի դեպքում պետք է դիմել բժշկի:
«Այսպիսով դուք կխնայեք ձեր առողջությունն ու սիրելիների առողջությունը»,- նշեց սրտաբանը:

Երկրորդ. հետեւեք բժշկի բոլոր խորհուրդներին:

«Այժմ բուժման ռեժիմները մշակվել են, շատ դեպքերում բավական է տանը բուժվել§ պահպանելով ինքնամեկուսացման ռեժիմը: Մենք` բժիշկներս, տեսել ենք հարյուրավոր դեպքեր. եթե մարդը պատշաճ կերպով բուժվում է կովիդից, երկարաժամկետ հետեւանքների ռիսկը նվազագույն է»,- ընդգծեց մասնագետը:

Նա հավելել է, որ եթե հիվանդությունից հետո վատ ինքնազգացողությունը շարունակվում է, կարել է խորհուրդ տալ D, B խմբի վիտամիններ ընդունել:

«Որքան էլ դա տրիվիալ հնչի, սակայն պետք է հետեւել աշխատանքի եւ հանգստի ռեժիմներին, ավելի շատ քայլեք: Առողջ եղեք: Հոգ տարեք ինքներդ ձեր եւ ձեր սիրելիների մասին»,- հավելել է Տատյանա Ռիբկան:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ