• Latest news

Նշվել է ինքնասպանությունների կանխման ամենակարեւոր ձեւը

5 օգոստոսի, 2020  12:51

Աշխարհում տարեկան մոտ 6000 մարդ ինքնասպանություն է գործում, եւ սա մեծ խնդիր է առողջապահության ոլորտում, գրում է The Independent-ը:

Ինքնասպանության կանխարգելման ամենակարեւոր ձևերից մեկն օգնությունն է մարդկանց, որպեսզի նրանք ուժ գտնեն իրենց մեջ եւ կիսվեն ինքնասպանության իրենց զգացմունքներով: Շատերի համար սա կարող է վերականգնման առաջին քայլը դառնալ:

Պարբերականը նշում է, որ ինքնասպանության փորձից հետո վերականգնման հետ կապված իրադարձությունների լուսաբանումը նորություններում կարող է հզոր ապացույց դառնալ այլ անձանց համար, ովքեր դժվարությամբ են պայքարում ինքնասպանության ճգնաժամի հետ:

Հենց այս հանգամանքը կարող է ստիպել մարդկանց օգնության դիմել: Հետազոտությունները ցույց են տվել, որ այդպիսի պատմությունները ուղղակիորեն կապված են ինքնասպանության մակարդակի նվազման հետ:

«Մենք պետք է հասնենք այն կետին, երբ հոգեկան առողջությունը խոսակցությունների հաճախակի թեմա կդառնա տանը, աշխատավայրում, բարում կամ այլուր`միմյանց կողմից լսելի լինելու համար: Խոսակցությունները շատ օգտակար են: Կիսվելը նրանով, թե ինչի միջով ենք մենք անցնում, օգնում է մարդկանց իրերին տարբեր տեսանկյուններից նայել, ինչը հատկապես կարեւոր է նրանց համար, ով գուցե հասել է հուսահատության կետին իր իրավիճակում»,- նշում է հոդվածի հեղինակ, «Սամարացի» խորհրդատվական ծառայության ղեկավար Լորնա Ֆրեյզերը` ընդգծելով. որ ինքնասպանության մասին խոսակցությունները հաճախ փրկօղակ են դառնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։