• Latest news

Ինչպե՞ս ստիպել օրգանիզմին պայքարել քաղցկեղի դեմ. ուռուցքաբանության առաջատար ուղղության մասին գիրք է լույս տեսնում

6 օգոստոսի, 2020  23:48

Bombora հրատարակչությունում լույս է տեսնում բժշկական լրագրող Չարլզ Գրեյբերգի գիրքն` ուռուցքաբանության առաջատար ուղղության մասին: ՏԱՍՍ-ը հրապարակել է հեղինակի կողմից գրված հակիրճ բովանդակությունը:

Ուռուցքից ազատվելու երեք եղանակ կա. հեռացնել, հանել կամ ճառագայթել: Այս մեթոդներն արդյունավետ չեն: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ քաղցկեղը շարունակում է մնալ մահվան երկրորդ ամենատարածված պատճառն աշխարհում. 2018-ին այս հիվանդության պատճառով մահացել է 9.6 միլիոն մարդ:

Բոլորովին վերջերս պարզվեց, որ բուժման այս նոր, չորրորդ մեթոդը այնուամենայնիվ գործում է, թեեւ այն դեռ հեռու է կատարյալ լինելուց, իսկ իմունաբաններ Ջեյմս Ալիսոնին եւ Տասուկու Հոնձյոյին, ինչպես եւ կանխատեսում էր Գրեբերը, Նոբելյան մրցանակ շնորհեցին: Հենց դրա մասին է գրում Չարլզ Գրեբերն իր «Բացահայտում. Նորագույն ձեռքբերումներն իմունաբանության մեջ` նորագոյացությունների եւ այլ լուրջ հիվանդությունների դեմ պայքարի համար»:

«Որոշակի պայմաններում մարդու իմունային համակարգն ունակ է ճանաչել եւ ոչնչացնել քաղցկեղը: Եվ հնարավոր է` իմունային մոտեցումը դեղամիջոց ստանալու լավագույն միջոցն է: Բայց ինչ-ինչ պատճառներով այն չէր աշխատում: Ուռուցքաբան-իմունաբանները տարիներ շարունակ փորձում էին հասկանալ, թե ինչն է պատճառը: Իմունային համակարգը, ինչպես եւ քաղցկեղը, ճկուն, հարմարվողական եւ զարգացող համակարգ է: Քաղցկեղն արդեն ապացուցել է դեղամիջոցների կամ ճառագայթահարման ուղղակի հարվածներից հետո վերականգնվելու իր ունակությունը. Այդ եզակի, ապակողմնորոշող ունակությունը մեզ այժմ հայտնի է որպես «փախուստ»: Նույնիսկ եթե դեղամիջոցը հաջողությամբ գրոհում է քաղցկեղը, ուռուցքը մուտացվում է եւ խուսափում է հարձակումից: Ողջ մնացած բջիջները վերադառնում են նոր թափով եւ արդեն անխոցելի են նախորդ դեղերի համար: Մուտացվելու այդ ունակությունը որոշիչ է քաղցկեղի համար: Բայց հարմարվողականությունը եւ մուտացիաները որոշիչ են նաեւ իմունային արձագանքի համար:

Իմունային համակարգը հիանալի դիմակայում է անկոչ հյուրերին արյունատար համարակգում. այն գտնում է հիվանդ բջիջները, գրոհում եւ սպանում է դրանց: Քաղցկեղը հիվանդ բջիջ է` մուտանտ մեր սեփական օրգանիզմից, որը չի կարող դադարել աճը: Այդ դեպքում ինչու՞ իմունային համակարգը չի արձագանքում քաղցկեղին այնպես, ինչպես օրինակ` սովորական մրսածությանը: Ինչու՞ է հենց քաղցկեղին իմունային պատասխանն այնպիսին չէ, ինչպիսին մյուս բոլոր հիվանդությունների դեպքում, եւ ինչպե՞ս է դրան հաջողվում խուսափել թակարդների եւ, հետախույզների եւ մարդասպանների բարդ սարդոստայնից, որոնք հսկում են էպիդերմիսի պարագիծը եւ շրջում են արյունատար համակարգում: Գիտնականների մեծամասնությունը կարծում էր, որ իմունային համակարգը պարզապես չգիտի, թե ինչպես ճանաչել քաղցկեղը որպես օտար («ոչ իր») բջիջ, քանի որ այն չափազանց նման է նորմալ, առողջ բջիջներին:

Համառ ուռուցքաբան-իմունոլոգների միությունն առարկում էր: Նրանք կարծում էին, որ քաղցկեղն ինչ-որ կերպ կարողանում է թաքնվել իմունային համակարգի «որսորդներից» եւ «հետախույզներից», խաբել նրանց: Եվ նրանք ճիշտ էին: Քաղցկեղը ոչնչացումից խուսափելու համար մի շարք հնարքներ է օգտագործում:

Ընդամենը մի քանի տարի առաջ այս տեսակետը ծիծաղելի էր քաղցկեղի մասնագետների մեծամասնության համար, եւ նույնիսկ այն քիչ իմունաբանները, ովքեր դեռ շարունակում էին դրան հավատալ, սկսում էին կամաց-կամաց այն անհույս համարել: Սակայն 2011-ին մի շարք կարեւոր նոր հայտնագործություններ քաղցկեղի հետազոտման մեջ, ի վերջո, օգնեցին հայտնաբերել «խճանկարի» մի քանի պակասող մասերը, որոնք խանգարում էին իմունային համակարգին ճանաչել քաղցկեղը եւ գրոհել այն: Ի վերջո հաջողվել է բացահայտել իմունային համակարգի գաղտնիքներից մի քանիսը; T- լիմֆոցիտների` որպես օտարերկրյա բջիջների «սերիական մարդասպանների» առկայության եւ դերի մասին դեռ վաղուց էր հայտնի: Հայտնաբերվել էր իմունային պատասխանի համար կոնկրետ «միացման բանալին»` ընկալիչը T- բջիջի վրա, որը «միանում» կամ ակտիվանում էր` ճանաչելով եզակի սպիտակուցային հետքերը (հակագեներ) հիվանդ կամ վարակված բջիջների վրա, ինչպես նաեւ ամեբոնման դենդրիտիկ բջիջների աշխատանքի մեխանիզմը, որոնք իմունային համակարգում որպես յուրատեսակ «գումակավորներ» են ծառայում` հակագեներ հասցնելով T-լիմֆոցիտներին, որպեսզի վերջիններս սովորեն ճանաչել դրանք:

Հակագենի գետ T-լիմֆոցիտը մարտական ​​հրաման է ստանում. նրան ցույց են տալիս թշնամու «նկարը»` հիվանդ բջիջի եզակի մակերեսային սպիտակուցները, եւ ուղարկվում են փնտրելու եւ ոչնչացնելու այդ բջիջները: Իհարկե, քանի որ սա մարդկային իմունային համակարգ է, ամեն ինչ այդքան պարզ չի կարող լինել:

Իմունային համակարգն ուժեղ է եւ ուստի` վտանգավոր: Պաթոգենների դեմ պայքարի համար իմունային համակարգի ճիշտ ակտիվացումը ձեզ առողջ է պահում: Սակայն սխալ հապճեպ իմունային արձագանքը օրգանիզմի սեփական բջիջներին արդեն աուտոիմունային հիվանդություն է: Բջջային մակարդակում ​​որոշումները, որոնցից կախված են կյանքը եւ մահը, կայացվում են ավելորդ անվտանգության բարձր մակարդակով:

Կոդն իրականում կոտրվեց T-լիմֆոցիտի ակտիվացման համար անհրաժեշտ երկրորդ ազդանշանը բացահայտումից հետո: Բայց այս հայտնագործությունն անակնկալ դարձավ:

Գիտնականները փնտրում էին երկրորդ ազդանշանը` եւս մեկ «ստարտ» կոճակ, որը T-լիմֆոցիտների համար գազի ոտնակի դեր է խաղում եւ ռեակցիաների կասկադ է առաջացնում, որոնք մենք իմունային պատասխան ենք անվանում եւ որոնք ավարտվում են թշնամիների մահով:

Արգելակը, որը կոչվում է CTLA-4, օգտակար է «իր» բջիջների վրա աուտոիմունային գրոհների կանխարգելման համար: Էլիսոնը հայտնաբերել է, որ քաղցկեղն այս արգելակն օգտագործում է իր նպատակների համար: CTLA-4-ը բանալի չէ, այլ` անջատիչ: Քաղցկեղն օգտվում է իմունային համակարգի արգելակից` գոյատեւելու եւ բարգավաճելու համար: Դեղամիջոց մշակելով (հակամարմին), որը կցվում էր «արգելակին» եւ արգելափակում էր այն, գիտնականները թույլ չեն տվել T-լիմֆոցիտին անջատվել, իսկ ուռուցքային բջիջին` դադարեցնել իմունային համակարգի աշխատանքը:

Փոխաբերական իմաստով, այս հայտնագործությամբ նրանք հանել են քաղցկեղի ոտքն իմունային համակարգի արգելակային ոտնակի վրայից:

CTLA-4- ի հայտնաբերումը հանգեցրել է իմունային «խճանկարի» այլ կտորների, այդ թվում խթանել է անջատիչների ինհիբիտորների ավելի նոր, ակտիվ հետազոտություններն եւ կլինիկական փորձարկումները: Գլխավոր աստղեր են դարձել հակամարմինները PD-1-ի նկատմամբ, որոնք ազդում են T-լիմֆոցիտների կողմից ծրագրավորված բջջային մահվան (PD) «գաղտնի ձեռքսեղմման» վրա, եւ հակամարմինները PD-L1-ի նկատմամբ, որոնք այն արգելափակում են քաղցկեղային ուռուցքի կողմից:

Այս դեղամիջոցներն ամբողջովին փոխել են քաղցկեղի մի քանի տեսակի բուժման հետ կապված իրավիճակը»,- նշվում է գրքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ