• Latest news

Ինչու՞ է որոշ մարդկանց առավելագույնը 7-8 ժամը բավարար լիարժեք քնի համար. հետազոտություն

8 օգոստոսի, 2020  14:50

Դուք մտահոգված չե՞ք քնի համար մնացած մի քանի ժամի կապակցությամբ: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ոչ բոլորին է 7-8 ժամ բավարար լիարժեք քնի համար, ինչպես սովորաբար խորհուրդ են տալիս մասնագետները, հայտնում է Fox News-ը:

Այդպես, օրինակ, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների առաջարկությունների համաձայն, 18-ից 60 տարեկան մեծահասակներին անհրաժեշտ է 7 կամ ավել ժամ քուն:

«Քնի պակասը կապված է բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների եւ վիճակների հետ, ինչպիսիք են 2-րդ տիպի շաքարախտը, սրտանոթային հիվանդությունները, ճարպակալումը եւ դեպրեսիան»,- նշվում է Կենտրոնների առաջարկությունների մեջ:

Այնուամենայնիվ, Կալիֆորնիայի Սան Ֆրանցիսկոյի համալսարանի նյարդագիտության դասախոսների կողմից քնի գենետիկայի վերաբերյալ նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Time ամսագրում, վերաբերում է յուրաքանչյուր մարդու «օրգանիզի ժամերի բարդ համակարգին»:

Ուսումնասիրության հեղինակները ամուսիններ են: Պրոֆեսորներ Լուի Պտաչեկը եի Յինգ Յու Ֆուն պիոներներ են քնի գենետիկայի ոլորտում: Մեկ տասնամյակ առաջ նրանք հազվագյուտ գենետիկական մուտացիա էին հայտնաբերել, որը կապված է բնական կարճ քնի հետ կամ այն ​​մարդկանց, որոնց լիարժեք հանգստի համար անհրաժեշտ է քնել ընդամենը 4-ից 6 ժամ:

Անցյալ տարի նրանք եւ մեկ մուտավորված գեն էին հայտնաբերել, որի հետազոտության հիման վրա նրանք պատրաստվում են ապացուցել, որ կարճ քնի արդյունքում լիարժեք հանգիստը գենետիկական առանձնահատկություն է:

Հետազոտության մասնակիցների թվում էին մայր եւ դուստրը: Երկուսին էլ հանգստի համար երկար քուն անհրաժեշտ չէ: Հետազոտողները պարզել են, որ այն մարդիկ, ում համար կարճ քունը բավարար է, ավելի առույգ եւ լավատես են, ցավի ավելի բարձր շեմ ունեն եւ ավելի երկար են ապրում:

Իրենց աշխատանքում գիտնականները մեջբերում են նաեւ մի փոքր հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ, ովքեր ֆիզիկական վարժություններով են զբաղվում առավոտյան ժամը 8-ին, արյան շաքարի ավելի բարձր մակարդակ ունեին, քան տղամարդիկ, որոնք վարժվում են ժամը 4-ին, ինչը ենթադրում է, որ ֆիզիկական վարժությունն օրվա որոշակի ժամի կարող է քիչ թե շատ օգտակար լինել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ