• Latest news

Կարո՞ղ է արդյոք COVID-19-ը մեծացնել հիշողության կորստի ռիսկը

9 օգոստոսի, 2020  17:02

Օրգանիզմի վրա SARS-COV-2-ի վախեցնող ազդեցություններից ամենասարսափելին դրա ազդեցությունն է ուղեղի վրա, նշվում է Live Science պարբերականի հոդվածում։

Այժմ արդեն պարզ է, որ COVID-19-ով տառապող բազմաթիվ պացիենտների մոտ ի հայտ են գալիս նյարդաբանական ախտանշանների համի ու հոտի կորստից մինչեւ զառանցանք եւ ինսուլտի բարձր վտանգ։

Գոյություն ունեն նաեւ ուղեղի համար երկարաժամկետ հետեւանքներ, այդ թվում՝ քրոնիկական հոգնածության ախտանշանը, Գիյենա-Բարեի համախտանիշը (սուր, արագ զարգացող բորբոքային պոլինեյրոպաթիա, որը բնութագրվում է մկանային թուլությամբ եւ դիստալ զգայունության չափավոր անկմամբ)։

Բոլոր վերոնշյալ հետեւանքները կարող են առաջանալ ուղեղային հյուսվածքի անմիջական վիրուսային վարակով։ Սակայն ի հայտ են գալիս էլ ավելի շատ փաստեր, որ հավելյալ օժանդակ հետեւանքները, որոնք առաջացել են էպիթելիալ բջիջների եւ սրտանոթային համակարգի վարակմամբ, կամ իմունային համակարգի եւ բորբոքման միջոցով, հանգեցնում են երկարատեւ նյարդաբանական փոփոխությունների COVID-19-ից հետո։

Միչիգանի համալսարանի նյարդակենսաբան, հոգեբանության ամբիոնի դոցենտ Նատալի Թրոնսոնը մասնագիտանում է ուղեղում իմունային բջիջների դերի եւ հիվանդությունից հետո հիշողության խախտումների վրա եւ փնտրում է պատասխանը հարցին, թե կգրանցվե՞ն արդյոք հետագայում հիշողության պակասի, կոգնիտիվ անկման եւ մտավոր ունակությունների թուլացման դեպքեր՝ կապված COVID-19-ի հետ։

Իմունային համակարգն ու ուղեղը

Մեր կողմից վերագրվող հիվանդությունների մեծ մասն իրականում կապված է իմունային համակարգի պաշտպանական ռեակցիաների հետ։ Օրինակ՝ հարբուխը մրսածության դեպքում վիրուսի հետեւանք չէ, այլ ՍՇՎՎ-ի նկատմամբ իմունային համակարգի արձագանքն է։ Նույնը տեղի է ունենում, երբ մենք վատառողջ ենք։ Ընդհանուր թուլություն, հոգնածություն, ջերմությունն առաջանում է ուղեղի իմունային բջիջների ակտիվացման արդյունքում, որոնք կոչվում են նեյրոիմունային բջիջներ, եւ ուղեղում ազդանշանների արդյունքում։ Չնայած նաեւ ամենօրյա կյանքում բոլոր այդ փոփոխություններն ուղեղի աշխատանքում եւ վարքագծում առաջացնում են գրգռվածություն, սակայն դրանք չափազանց օգտակար են։

Վերջերս հայտնի է դարձել, որ գլխուղեղի բջիջների միջեւ միացությունների վրա տեղակայված նեյրոիմունային բջիջները, որոնք ապահովում են էներգիայով եւ բորբոքային ազդակների որոշակի քանակությամբ, անհրաժեշտ են հիշողության նորմալ ձեւավորման համար։

Ցավոք, դա նույնպես ապահովում է միջոցը, որի դեպքում կորոնավիրուսի նման հիվանդությունները կարող են առաջացնել սուր նյարդաբանական ախտանշաններ, ինչպես նաեւ ուղեղում արկարատեւ խնդիրներ, նշում է գիտնականը։

Բարձրացնո՞ւմ է արդյոք COVID-19-ը կոգնիտիվ խանգարումների հավանականությունը

Շատ տարիներ կանցնի, երբ կիմանանք՝ արդյոք կորոնավիրուսը բարձրացնում է կոգնիտիվ ունակությունների անկման կամ Ալցհեյմերի հիվանդության ռիսկը։ Սակայն այդ ռիկսը կարող է նվազել COVID-19-ի կանխարգելման եւ բուժման միջոցով, համարում է նյարդակենսաբանը։

Թրոնսոնի խոսքով՝ կորոնավիրուսի կանխարգելումն ու բուժումը կախված է հիվանդության եւ բորբոքման շարունակականությունն ու ծանրությունը նվազեցնելու ունակությունից։ Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ սովորական պատվաստանյութերը, ներառյալ գրիպի եւ թոքաբորբի դեմ պատվաստանյութերը, կարող են նվազեցնել Ալցհեյմերի հիվանդության ռիսկը։

Բացի այդ, կորոնավիրուսի բուժման նոր մեթոդներից են դեղամիջոցները, որոնք նվազեցնում են ավելորդ իմունային ակտիվացիան եւ բորբոքային վիճակը։ Բուժման այդ տեսակները նույնպես կարող են նվազեցնել ուղեղի վրա բորբոքման ազդեցությունը երկարաժամկետ հեռանկարում։

COVID-19-ը դեռեւս երկար կազդի մարդկանց առողջության եւ բարեկեցության վրա, անգամ համավարակի ավարտից հետո։ Այդ կապակցությամբ հոդվածի հեղինակը համարում է, որ չափազանց կարեւոր է շարունակել այդ հիվանդության հետեւանքների գնահատումը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ