• Latest news

Կինը փրկվել է հրաշքով` նկատելով քաղցկեղի ախտանիշը կրծքի վրա ձգվածության տեսքով

10 օգոստոսի, 2020  13:38

Մեծ Բրիտանիայի բնակիչ Դեմելզա Զեֆերիսը սոցցանցերում կոչ է անում կանանց զգոն լինել կրծքավանդակի վրա ձգվածության հայտնաբերումից հետո, որը, ինչպես պարզվել է, քաղցկեղի ախտանիշ է, գրում է Mirror-ը:

42-ամյա Փլիմութի բնակչուհին վտանգավոր ախտանիշը պատահաբար հայտնաբերել էր ցնցուղ ընդունելիս:

Նա փոքր ձգվածություն էր նկատել կրծքի վրա, բայց սկզբում ուշադրություն չդարձրեց դրան: Դեմելզան այնուհետեւ նկատեց, որ նշանը հայտնվում է միայն այն ժամանակ, երբ նա բարձրացնում է իր ձեռքը:

Կինը բժշկի էր դիմել: Մամոգրաֆիայի եւ բիոպսիայի արդյունքները հաստատեցին կրծքագեղձի 2-րդ փուլը ձգվածությունը նկատելուց հետո արդեն առնվազն մեկ ամիս անց:

Դեմելզայի տատիկը մահացել էր կրծքի քաղցկեղից 58 տարեկանում, եւ այժմ կինը կարծում է, որ իրեն փրկել է պահապան հրեշտակը:

Բարեբախտաբար, բուժումը հաջող է անցել, եւ Դեմելզան այժմ համարձակորեն կիսում է իր ձգվածության նկարներով համացանցում` այլ կանանց տեղեկացնելով քաղցկեղի ախտանիշների մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ