• Latest news

Գիտնականները սարք են մշակել, որն ազդում է թափառող նյարդի վրա ՝ օգնելով օտար լեզուներ հասկանալ

12 օգոստոսի, 2020  15:40

Փիթսբուրգի համալսարանից եւ Կալիֆոռնիական համալսարանից գիտնականները սարք են մշակել, որն ազդում է թափառող նյարդի վրա ՝ օգնելով օտար լեզուներ հասկանալ, գրում է NKJ.ru-ն:

Սարքը ոչ մեծ էլեկրախթանիչ է, որը տեղադրվում է ականջի մեջ: Ականջից այն էլեկտրական իմպուլսներ է հաղորդում թափառող նյարդի ճյուղերից մեկին: Իմպուլսներն այնքան թույլ են, որ մարդը դրանք չի զգում, իսկ ապա թափառող նյարդը զգում է: Այդ խթանիչը, պարզվել է, օգնում է լսել օտար լեզուն, նույնիսկ եթե դա չինարեն է:

Հայտնի է, որ չինարենը (տվյալ դեպքում խոսքը հյուսիսչինարենի մասին է, որը պաշտոնական լեզու է համարվում Չինաստանում, Թայվանում եւ Սինգապուրում) պատկանում է տոնային լեզուներին: Նման լեզուներում բառի իմաստը կապված է տոնայնությունից: Հյուսիսչինարենում տարբերակվում է 4 տոն:

Էլեկտրախթանիչներով փորձին մասնակցել է 36 մարդ, ովքեր անգլիախոս են եղել: Նրանք պետք է սովորեին տարբերել չինարենի  4 տոները նրանց խոսքում, ում համար այն մայրենի լեզու է: Թափառող նյարդը խթանել են լեզվային վարժությունների հետ միաժամանակ, եւ փորձի վերջում խթանիչ նյարդով կամավորները տարբերել են տոները 13 տոկոսով ավելի լավ, քան նրանք, ովքեր խթանիչը կրել են, սակայն խթանում չեն կատարել:

Թափառող նյարդը շատ ճյուղեր ունի, որոնք միացնում են ուղեղը մարմնի գրեթե բոլոր մասերի հետ, դրա խթանումն օգտագործվում է տարբեր խանգարումների բուժման ժամանակ՝ էպիլեպսիայից եւ դեպրեսիայից մինչեւ քրոնիկ բորբոքումներ:

Հետագայում պետք է հասկանալ, թե որքան երկար է տեւում «լեզվային» էֆեկտը, եւ արդյոք դրա միջոցով կարելի է օտար լեզուն հասկանալու առումով հաջողությունների հասնել:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։