• Latest news

Ինչու՞ են աշխարհում ձախլիկներն այդքան քիչ

13 օգոստոսի, 2020  09:31

Գրեթե մեկ դար գիտնականները մտորում են այն հարցի շուրջ, թե ինչու են որոշ մարդիկ ձախլիկ ծնվում, իսկ մյուսները` աջլիկ:

Բազմաթիվ ենթադրությունների եւ կասկածելի դատողությունների շարքում միայն գենետոլոգներն են վստահ, որ ժառանգականությունը կարեւոր դեր է խաղում այս գործընթացում:

Այս փաստը հաստատվում է այն նրանով, որ ամբողջ աշխարհում ձախլիկների միջին տոկոսը մոտավորապես նույնն է, ինչը երկիր էլ որ վերցնես, գրում է Popular Mechanics-ը:

Նրանք, ով պարբերաբար ֆուտբոլ է խաղում, հավանաբար բնական ասիմետրիկություն են նկատել իր մեջ. մեզ դուր է գալիս մի ոտքով հարվածել գնդակին, ոչ թե `մյուսով, որովհետեւ դա հարմար է: Նման օրինակներ կարելի է գտնել ամեն ինչի մեջ` մատներից մինչեւ ականջներ, աչքերից մինչեւ ուղեղի ներքին կառուցվածքը:

Աչքերի դեպքում պարզելն ամենահեշտն է: Անհրաժեշտ է ձեռքն առաջ մեկնել եւ նայել դրան նախ մի, ապա մյուս աչքով: Աչքը, որում մատը ամենամեծն ու ուժեղը կթվա, կլինի գերիշխողը: Նույնը վերաբերում է ականջներին. պարզապես հիշեք, թե որ ականջին եք մոտեցնում հեռախոսը, երբ պատասխանում եք զանգին:

Բայց ինչու՞ այդ դեպքում ձախլիկներն ու աջլիկները չեն ծնվում 50:50 հարաբերակցությամբ:

Որոշ փորձագետներ ենթադրում են, որ հազարամյակներ շարունակ սոցիալական համագործակցությունը հանգեցրել է «աջլիկների» գերակայությանը: Այլ կերպ ասած, երբ համայնքները միասին են գործում` գործիքների եւ բնակելի տարածքների փոխանակման առումով ձեռնտու է օգտագործել նույն ձեռքը, ինչ եւ մյուսները: Սա հատկապես կարեւոր էր բանակում, որտեղ ռազմական մարտավարության միատեսակությունն ապահովում է ամբողջ կազմի կայունությունը:

Մյուսները պնդում են, որ ամբողջ հարցն ուղեղի կիսագնդերի կառուցվածքի մեջ է. ձախ կեսը վերահսկում է մարմնի աջ կողմը, իսկ աջ կեսը վերահսկում է մարմնի ձախ կողմը: Համարվում է, որ եթե մարդկանց մեծամասնության ուղեղը ձախ կիսագունդն օգտագործում է ինտենսիվ խոսքի եւ մանր մոտորիկայի կառավարման համար, ապա այդպիսի շեղումը հանգեցնում է նրան, որ աջ ձեռքը եւս ավելի գերիշխող է դառնում:

Ձախլիկության հազվադեպությունը բացատրող առավել անսովոր վարկածներից մեկն այն է, որ մեր հեռավոր անցյալում գենետիկական մուտացիան մարդու ուղեղի լեզվական կենտրոններում ձախ կիսագնդի տեղաշարժի է հանգեցրել, ինչը, ըստ էության, հանգեցրել է աջլիկների գերակշռությանը: Եվ չնայած գենետիկան, հավանաբար, մեծ դեր է խաղում գերիշխող ձեռքը որոշելու հարցում, այն իրականում միակ գործոնը չէ: Ձախլիկ ծնողներն, ամենայն հավանականությամբ, ձախլիկ երեխաներ կունենան: Սակայն իրականում դա պարզապես նշանակում է, որ ի սկզբանե աննշան շանսը մի փոքր մեծացել է: Այնպես որ, գործնականում, ձախլիկներն, այնուամենայնիվ, ավելի շատ աջլիկ երեխաներ ունեն:

Հետազոտողները ջանում էին պարզել, թե կոնկրետ որ գեներն են մեծացնում ձախլիկ լինելու հավանականությունը:
2019-ին 400000 անհատական ​​գրառումների վերլուծությունը պարզել էր առաջին գենետիկ շրջանները, որոնք կապված են խիրլության հետ: Սակայն այլ հետազոտություններ ցույց են տալիս, որ հավանաբար կան տասնյակ գեներ, որոնք դեր են խաղում որոշելու հարցում, արդյոք մենք կգրենք ձախ թե աջ ձեռքով: Դրանից բացի, այլ ուսումնասիրություններ գերիշխող ձեռքի հետ այնպիսի գործոններ են կապում, ինչպիսիք են էստրոգենի մակարդակը եւ դիրքը ծնվելիս:

Մի խոսքով, հետազոտողների համար այսօր դժվար է կապել բոլոր այս բազմաթիվ գործոնները միմյանց հետ: Սա նշանակում է, որ մենք դեռ չենք կարող հաստատ ասել, թե ինչու եք դուք ձախլիկ կամ աջլիկ ծնվել, սակայն գիտնականները հստակ աշխատում են պատասխանը գտնելու ուղղությամբ:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ