• Latest news

Վնասակա՞ր է արդյոք չոր գինին ստամոքսի համար․ գաստրոէնտերոլոգը հերքել է տարածված միֆը

14 օգոստոսի, 2020  19:32

Գաստրոէնտերոլոգ, լյարդի հիվանդությունների գծով մասնագետ, Սեչենովի անվան ՄՊՄՀ-ի պրոֆեսոր Ալեքսեյ Բուեւերովը «Արգումենտի ի ֆակտի»-ին տված հարցազրույցում հերքել է տարածված միֆը, որ չոր գինին վնասակար է ստամոքսին։ 

«Ասել, որ սնունդն ունի ագրեսիվ ազդեցություն ստամոքսի վրա, սխալ է։ Դա կլինի անարդար, միայն եթե դուք ուտեք ասեղներով խորանարդիկներ եւ խմեք ծծմբաթթու»,-պատմել է գաստրոէնտերոլոգը։

Նրա խոսքով՝ սնունդն ու ըմպելիքներն առհասարակ նվազեցնում են ստամոքսի թթվայնությունը, որի рН-ն օրվա ընթացքում սովորաբար 1-2 է։ Բանն այն է, որ ստամոքսահյութի թթվայնությունն ավելի ուժեղ է, քան ցանկացած սննդամթերքի ու ըմպելիքների թթվայնությունը։ Ուստի դրանք ինքնուրույն չեն կարող թթվայնությունն ուժեղացնել։

Ի պատասխան սննդի՝ ստամոքսահյութը սկսում է արտադրել աղաթթու։ Դա անհրաժեշտ է, որ սկսվի նյութափոխանակությունը, ստամոքսի ֆերմենտներն աշխատում են թթու միջավայրում, եւ եթե այն բավարար չէ, նյութափոխանակության գործընթացը խախտվում է։ Այնպես որ թթու մթերքները վնասակար չեն ստամոքսի համար։

«Այդ առումով էթնիկ տարբերություններ չկան։ Դրանք կարող են առաջացնել այրոց, սակայն դա կապ չունի հիվանդության հետ, որի դեպքում ստամոքսի թթված պարունակությունը հայտնվում է կերակրափողում, որտեղ միջավայրը մոտ է նեյտրալ մակարդակին»,-նշել է փորձագետը։

Նա ընդգծել է, որ համաձայն ժամանակակից տվյալների՝ թթու սննդի դերն աննշան է խոցի առաջացման դեպքում։ Դրա առաջացման գործոններից է, նախ, հելիկոբակտեր պիրոլի բակտերիան, ինչպես նաեւ պաշտպանիչ գործոնների անբավարար ակտիվությունը, որոնք կարեւոր են ստամոքսի լորձաթաղանթի թարմացման համար։

«Այնպես որ ցանկացած ընպելիքն ու սնունդը միայն թուլացնում է թթվայնությունը։ Դա պետք է հիշել ամեն անգամ, երբ տեսնում եք չոր գինով լի բաժակ»,-հավելել է Բուեւերովը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։