• Latest news

Բժիշկները չինացու գլխից 12 սմ երկարությամբ դանակ են հանել

13 օգոստոսի, 2014  11:37

Սյաո Յունչժին բարձրահարկ շենքի տակով էր անցնում, երբ 8-րդ հարկում գտնվող պատշգամբից պատահաբար ընկած 12 սմ երկարությամբ դանակն ուղիղ գլխի մեջ խրվեց: Սակայն տղամարդն այդ պահին, զարմանալիորեն, ոչ մի տարօրինակ բան չի զգացել եւ, միայն շուրջ 100 մետր անցնելուց հետո, երբ ծխախոտի վաճառքով զբաղվող մեկը գլխին ցցված դանակի բռնակն է մատնացույց արել, ցավի զգացողություն է ունեցել ու մայթին նստել: Անցորդներից մեկն անմիջապես շտապ օգնության ծառայություն է զանգահարել, տեղեկացնում է FoxNews-ը:

«Սարսափելի տեսարան էր: Միայն դանակի բռնակն էր երեւում», - պատմել է տուժածի կրտսեր քույրը: Այդուհանդերձ, բժիշկներին հաջողվել է ժամանակին օգնություն ցուցաբերել դժբախտ տղամարդուն եւ դանակն անվնաս հանել նրա գլխից: Ներկայումս Սյաոն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է գտնվում. մասնագետները նրա վիճակը կայուն են գնահատել:

Դանակի՝ ոստիկանություն հրավիրված տերը բացատրել է, որ վտանգավոր իրը պատշգամբում՝ ծաղկամանի վրա է թողել՝ չմտածելով, թե ընկնելու վտանգ կարող է լինել: «Ըստ երեւույթին, դժբախտ պատահարի մեղավորը քամին է», - նշել է նա: «Դանակի տերն արդեն այցելել է եղբորս ու հաշիվների մի մասը փակել: Ինձ համար կարեւորն այն է, որ Սյաոն ապաքինվի», - FoxNews-ի վկայակոչմամբ, հաղորդել է տուժածի քույրը:

Ցավալին այն է, որ նմանատիպ դեպքերը Չինաստանում այնքան էլ հազվադեպ բնույթ չեն կրում: 2011թ.-ին բժիշկները չորս տարի առաջ տեղի ունեցած կողոպուտի փորձից տուժած 37-ամյա չինացու ծնոտից 10 սմ երկարություն ունեցող սայր էին հեռացրել:  Նախընթաց տարի էլ՝ մեկ այլ չինացու գլխից՝ 25 սմ երկարությամբ դանակ: Վերջին դեպքում տուժածը բացատրել էր, թե տեղի ունեցածն ընկերոջ հետ «հիմար խաղի» արդյունք է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի