• Latest news

Գիտնականները վերքի ապաքինման գործընթացի համար պատասխանատու սպիտակուցն են հայտնաբերել

20 օգոստոսի, 2014  21:18

Արյունատար անոթների աճի հետ կապված խնդիրներ ունեցող մկների նկատմամբ լաբորատոր փորձարկումներով զբաղվող գիտնականները FGF անունը ստացած սպիտակուցի նկարագրությամբ են հանդես եկել, որտեղ, մասնավորապես, ասվում է, որ այն, բացի արյունատար անոթների համար անհրաժեշտ աճ ապահովելուց, նաեւ վերքի ապաքինման գործընթացի համար է պատասխանատու: Հետազոտության արդյունքները roceedings of the National Academy of Sciences (PNAS) ամսագրում են հրապարակվել:  

Որեւէ օրգանի կամ մաշկային ծածկույթի վնասվածք ստանալու պարագայում օրգանիզմը ինտենսիվ արյան շրջանառության ապահովման նպատակով նոր արյունատար անոթների ձեւավորում պահանջող ազդանշան է ստանում, որի հեղինակը հենց FGF սպիտակուցն է:

Գիտնականները, փորձարկումների շրջանակում, սպիտակուցի կենսաքիմիական ազդանշանային ուղու արգելափակում են նախաձեռնել, ինչի արդյունքում արտաքինից միանգամայն նորմալ տեսք ունեցող կենդանիները, որեւէ վնասվածք ստանալու պարագայում, չափազանց դանդաղ են ապաքինվել: Մասնավորապես, ախտահարված հատվածի շրջակայքում արյունատար անոթների աճի տեմպերի կտրուկ դանդաղեցում է նկատվել:

Հետազոտության հեղինակները գտնում են, որ օրգանիզմում առկա FGF սպիտակուցի աշխատանքի հետ կապված գործառնական փոփոխությունները կարող են վերքերի ապաքինման տեմպերի արագացման եւ արյունատար անոթների դանդաղ աճի հետ կապված հիվանդությունների հաղթահարման հանգեցնել: Օրինակ, աչքի ցանցաթաղանթի տարիքային ապասերման կամ շաքարախտային ռետինոպատիայի առաջացման պարագայում անոթների անցանկալի աճ եւ արդյունքում՝ տեսողության կորուստ կարող է նկատվել: Այդ դեպքում հարկ է FGF սպիտակուցի քանակական նվազեցում նախաձեռնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի