• Latest news

Կայծակի հարվածից առաջացած սպիներ՝ մաշկի վրա (ֆոտո)

30 օգոստոսի, 2014  22:30

Հաճախ կայծակի հարվածը կարող է ճակատագրական լինել: Սակայն եթե երեւույթի զոհը ողջ է մնում, նրա մաշկին ծառի ճյուղերի կամ թփերի տեսքով ձեւավոր սպիներ են առաջանում, որոնց «Լիխտենբերգի պատկերներ» անունն է տրվել:

Գերմանացի ֆիզիկոս Գեորգ Լիխտենբերգը դեռ հեռավոր 1777 թվականին սկսել էր ուսումնասիրել օդում կայծակի հարվածից առաջացող նախշերը, որոնք գիտնականների մեծ ուշադրությանն էին արժանացել. շատերը համոզված էին, որ այդ պատկերները կարող են օգնել ավելի լավ հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում էլեկտրական դաշտը:

«Լիխտենբերգի պատկերները» նաեւ հայտնվում են մարդկանց մաշկի վրա՝ կայծակի հարվածից հետո: Ահա մի քանի հետաքրքիր լուսանկար, որտեղ կարող եք տեսնել կայծակի հարվածից հետո ողջ մնացած եւ նախշաձեւ դաջվածքների նման սպիներ ստացած մարդկանց:

Չնայած որ «Լիխտենբերգի պատկերները» մաշկի վրա բավական հետաքրքիր եւ նույնիսկ գեղեցիկ են, NEWS.am Medicine-ի խմբագրությունը խորհուրդ է տալիս կայծակներից հեռու մնալ: Հիշեցնենք, որ կայծակի հարվածից հետո զոհերի մոտ 10 տոկոսը տեղում վախճանվում է, իսկ 70 տոկոսը գլխուղեզի վնասվածքներ, հոգեկան խանգարումներ եւ այլ խնդիրներ է ձեռք բերում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի