• Latest news

Կոճի եւ դաստակի վնասվածք. փաստեր եւ խորհուրդներ

13 սեպտեմբերի, 2014  18:27

Հարմար եղանակին շատերս ենք սիրում դուրս նետվել՝ այս կամ այն սպորտաձեւով (լինի դա չմշկասահք, թե ֆուտբոլ) զբաղվելու համար՝ նույնիսկ առանց մտածելու, որ հեշտությամբ կոճի կամ դաստակի վնասվածք ստանալու ռիսկի ենք ենթարկվում: Այնինչ մեկ սխալ քայլն անգամ, հատկապես երբ բաց ձեռքով եք ընկնում, կարող է հիշյալ՝ բարդ հանգույցներում առկա՝ փոքր չափերով աչքի ընկնող ոսկրերի ջարդման պատճառ դառնալ:

Ջարդվա՞ծք, թե՞ ձգում

Վնասված կոճի կամ դաստակի պարագայում դժվար է անմիջապես գլխի ընկնել՝ ջարդվա՞ծք կա, թե՞ ձգում: Երկրորդ տարբերակն այն դեպքն է, երբ հոդերի կապանները չափից ավելի լայն են ձգվում: Ընդ որում, դրանք նաեւ պատռվելու հատկություն ունեն: Ավելին՝ ձգված կապանները կարող են նույնչափ ցավ պատճառել, որքան ջարդվածքի դեպքում է ի հայտ գալիս, եւ այտուցման պատճառ դառնալ:

Իսկ ջարդվածքը կարող է ակնառու լինել միայն այն պարագայում, երբ կոճի կամ դաստակի դեֆորմացիա է նկատվում: Երբ ինչ-որ ցցված բան եք տեսնում կամ անզեն աչքով էլ երեում է, որ մի բան այն չէ: Հակառակ պարագայում, ջարդվածքը ձգումից տարբերակելու համար, ռենտգեն հետազոտության կարիք կարող է զգացվել:

Ի՞նչ է հարկավոր անել, երբ ջարդվածք է կասկածվում

Եթե կասկածում եք, որ կոճի կամ դաստակի ջարդվածք ունեք, հարկավոր է անհապաղ շտապ օգնություն զանգահարել: Բուժհաստատություն տեղափոխվելուն պես ռենտգեն հետազոտություն կանցնեք՝ ախտորոշումը ճշտելու համար: Այուհետեւ էլ նշանակված օրթոպեդը բուժման լավագույն եղանակը կորոշի:

Սակայն մինչ այդ, ցավը մեղմելու եւ այտուցվածությունից խուսափելու համար, հետեւյալ միջոցառումներն ենք առաջարկում:

• Հանգիստ վիճակում մնացեք. մանավանդ վնասված հոդն օգտագործել չի կարելի,

• Սառույց դրեք՝ օրական 3-4 անգամ՝ 20-30 րոպե տեւողությամբ,  

• Թրջոցներ դրեք՝ վնասված հատվածին,

• Ձեռքը սրտից մակարդակից բարձր պահեք՝ որքան հնարավոր է՝ երկար տեւողությամբ:

Բուժման եղանակներ

Կախված ջարդվածքի տիպից, տեղից եւ բարդության աստիճանից՝ կոճի կամ դաստակի վերականգնման մի քանի՝ առավել լայն տարածում գտած եղանակներ գոյություն ունեն.

• Ձգում

• Ոսկրի վերատեղակայում եւ ձգում

• Վիրաբուժական միջամտությամբ ուղղում. այս պարագայում ջարդվածքն ուղղելու եւ անհրաժեշտ տեղակայմամբ պահելու համար նույնիսկ պտուտակների կարիք կարող է զգացվել:

Այդուհանդերձ, լիարժեք ապաքինման համար, բուժող մասնագետը երբեմն կարող է ֆիզիկական թերապիա նշանակել, որի օգնությամբ հոդի շարժունակությունը վերականգնելու հնարավորություն կստանաք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի