• Latest news

15 տարի առաջ գլխուղեղի վնասվածք ստացած աղջիկը մահացել է (ֆոտո)

17 հունվարի, 2015  17:28

Փոքրիկ Բեյլի Ռոուզ Դագինսն (Baylee Rose Duggins) ընդամենը երեք ամսեկան էր, երբ նրան հոսպիտալացրել են մանկական ցնցումային համախտանիշով (SBS): Աղջիկը գլխուղեղի վնասվածք է ստացել այն բանից հետո, երբ նրա կենսաբանական հայրը ուժեղ ցնցել է նրան: Ինչպես հաղորդում է Fox News-ը, 15 տարի անց աղջիկը մահացել է:

Ցնցման հետեւանքով Բեյլին գլխի ծանր տրավմա է ստացել, որի հետեւանքով առաջացած ուղեղի վնասվածքը նրան զրկել է տեսնելու, քայլելու, խոսելու կամ սեփական ուժերով ուտելու կարողությունից:

Մոր՝ Շանոն Սթայլզի (Shannon Stiles) խոսքով երեխային բուժելը դժվար է եղել: Աղջիկը մահացել է շնչառական անբավարարությունից առաջացած թոքերի բորբոքումից, եւ դատական քննիչը նրա մահը բնորոշել է որպես սպանություն, քանի որ փոքրիկին ցնցել են երեխա ժամանակ:

Վարչական շրջանի դատախազը մտադիր է աղջկա կենսաբանական հորը՝ Քրիստոֆեր  Շվանցին (Christopher Schwanz), երկրորդ աստիճանի սպանության մեղադրանք առաջադրել: Վերջինս 2000 թ. երեխաների երկրորդ աստիճանի բռնության մեղադրանքով արդեն դատապարտվել էր, բայց 46 ամսվա կալանքի դատապարտելոբ, պատիժը կրել էր միայն երկու տարի:

Աղջկա վիճակն վատթարացել էր դեռ անցած ամիս, եւ նրա մայրը որոշել է այս ամիս անջատել նրան կենսաապահովման սարքավորումներից:

«Ինձ թույլ տվեցին նրա մահճակալին մոտենալ, եւ ես պարզապես փաթաթվեցի նրան, բռնեցի  ձեռքը, ծնկներս մոտեցրի նրա ծնկներին եւ թողեցի իր վերջին շունչն առնի»,-պատմել է աղջկա մայրը:

Մոր խոսքով, աղջիկը երաժշտություն շատ է սիրել: Նա նաեւ մարդկանց խնդրել է երբեք չցնցել իրենց երեխաներին, երբ նրանք լացում են, ինչքան էլ որ տխուր կամ բարկացած լինեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի