• Latest news

Աստղի տեսքով կատարակտը հոսանքով հարվածից հետո

24 հունվարի, 2014  21:42

Կալիֆորնիացի 42-ամյա էլեկտրիկի աչքերում աստաղձեւ կատարակտ է գոյացել աշխատանքի վայրում լուրջ միջադեպից հետո, երբ էլեկտարական հոսանքն անցել է նրա ամբողջ մարմնի միջով: Այս մասին ասվում է տասը տարի առաջ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ նոր զեկույցի մեջ:

Համաձայն զեկույցի, տղամարդու ուսի միջով անցել է 14000 վոլտ լարմամբ էլեկտրական հոսանք: Լարումն անցել է նրա ամբողջ մարմնի միջով, այդ թվում՝ տեսանյարդի, որը միացնում է աչքի հետին մասը ուղեղի հետ:

«Տեսանյարդը նման է  լարի, որը էլեկտրական հաղորդիչ է», - ասել է բժիշկ Բոբբի Կորնը, Սան Դիեգոյի Կալիֆորնիայի համալսարանի  կլինիկական ակնաբուժության պրոֆեսորը, ով բուժել է հիվանդին: « Տվյալ դեպքում, անցնելով այս կարեւոր բնական «լարի» միջով, հոսանքը վնասել է յան»,- ասել է Կորնը, հաղորդում  է Fox News-ը:

Վթարից չորս ամիս անց, Կորնը զննել է տեսողության հետ խնդիրներ ունեցող հիվանդին: Հետազոտությունը ցույց է տվել, որ նրա երկու աչքում էլ կատարակտ է զարգացել աստղի տեսքով, ասել է Կորնը: Կատարակտը՝ աչքի ոսպնյակի պղտորումն  է:

Դժբախտ պատահարից հետո տղամարդուն վիրահատեցին՝ կատարակտը հեռացնելու եւ նոր օբյեկտիվ իմպլանտացնելու համար, եւ նրա տեսողությունը մի փոքր լավացել է: Բայց տեսանյարդի վնասումը դեռեւս սահմանափակում է տղամարդու տեսողությունը:

Այսօր, տասը տարի անց, տղամարդու երկու աչքն էլ դեռեւս վատ են տեսնում, թեպետ նա ի վիճակի է աշխատանքի գնալ հասարակական տրանսպորտով:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի