• Latest news

Բրազիլուհու գլխից հանել են դիկոբրազի 200 ասեղ

25 հունվարի, 2014  18:56

Բրազիլական Գավեա քաղաքի 54-ամյա բնակչուհու գլխից հանել են դիկոբրազի 200 սուր ասեղ: Ինչ-որ կերպ հեռագրասյունի վրա բարձրացած կենդանին  ընկել է  զբոսնող կնոջ գլխին:

Բրազիլուհին ծանրագույն շոկ է ապրել եւ տեղափոխվել հիվանդանոց, հաղորդում է Metro-ն:

Սանդրա Նաբուկոի խոսքով, սկզբից նա զգացել է, որ իր գլխին ինչ-որ ծանր բան է ընկել, իսկ հետո գիտակցել, որ իր վրայից ասեղներ են թափվում:

«Ցավն անտանելի էր, բայց ես ուժեղ մարդ եմ: Եթե իմ տեղում ծերուկ կամ երեխա լիներ, ապա նրանք կենդանի չէին մնա»,- հայտարարել է Սանդրա Նաբուկկին:

Բժիշկներն ասել են, որ դիկոբրազի հասցրած վնասվածքները վտանգավոր չեն , եւ դրանց հետքերը շուտով կանցնեն:

Միեւնույն ժամանակ, բրազիլուհին նույնիսկ գոհ է, որ կենդանին իր գլխին է ընկել, այսպիսով Նաբուկոին հաջողվել է փրկել կենդանու կյանքը:

«Եթե դիկոբրազը ընկներ գետնին, այլ ոչ թե իմ գլխին, ապա նա կսատկեր»,- ասել է Գավեայի բնակչուհին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի