• Latest news

Երեւանյան հիվանդանոցում պայքարում են երիտասարդ հիվանդի պոկված ձեռքը պահպանելու համար

28 հունվարի, 2014  18:22

Հունվարի 27-ին Երեւանի թիվ №1 Համալսարանական կլինիկական հիվանդանոց է տեղափոխվել 1993 թվականի ծնված Կարո Սահակյնաը՝ պոկված ձեռքով: Մեր տեղեկություններով, ձեռքի ամպուտացիան տեղի է ունեցել արմնկային հոդի շրջանում: Ինչպես NEWS.am Medicine-ին պարզաբանեց Երեւանի բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը, տվյալ պահին գլխավոր խնդիրը վերջույթը փրկելն է, իսկ ձեռքի գործունակության հարցը հետագայի խնդիր է:

Վիրաբույժը պարզաբանեց, որ տղան վնասվածքը ստացել է շինհրապարակում: « «Դալմա» առեւտրի կենտրոնի հարեւանությամբ կա բարձրահարկ շինություն, որտեղ շինարարական աշխատանքներ են տարվում: Ձեռքը մնացել է վերելակի եւ պատի արանքում, ինչի հետեւանքով էլ պոկվել է վերջույթը»:

Վիրաբույժի խոսքով Սիմոնյանին առաջին օգնություն են ցույց տվել «Նաիրի» կենտրոնում, ինչից հետո նա շոկային վիճակում հասցվել է թիվ №1 կլինիկական հիվանդանոց: « Տղան գիտակցությունը չի կորցրել, նա կարողանում էր խոսել, բայց ուժեղ շոկի մեջ էր»,- նշեց Սահակյանը: Բժշկի խոսքով, ջնջխված են եղել նաեւ Սիմոնյանի երակները:  Երեկոյան նրա ձեռքը կարել են, բայց առավոտյան  երակների խցանում է սկսվել, եւ ստիպված են եղել երկրորդ վիրահատությունը կատարել: Վիրահատության առաջին մասը տեւել է 6 ժամ, իսկ երկրորդը՝ մոտ 5 ժամ։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչքան երկար Սիմոնյանը պետք է գտնվի հիվանդանոցում, բժիշկը նշեց, որ «նա դեռ շատ երկար ստիպված կլինի պառկել»: Առաջին 3 շաբաթը` կլինիկական շրջան է: Վիրաբույժը նշեց, որ ձեռքի կոտրվածքները քիչ են, բայց փափուկ հյուսվածքները ջնջխված են: « Ի՞նչ տեսք կարող է ունենալ ձեռքը, որը մնացել է վերելակի եւ պատի արանքում»,- նշեց բժիշկը:

Վիրաբույժի խոսքով, վիրահատությունը բավականին լավ է անցել:  Հետագայում քննարկվելու է մկանների փոխպատվաստման հարցը: « Ներկա պահին ամենագլխավորը ձեռքի պահպանման հարցն է»,- ընդգծեց պլաստիկ վիրաբույժը:  Ինչ վերաբերում է ձեռքի աշխատունակությանը, ապա դրա համար հետագայում համապատասխան վիրահատութուն պետք է իրականացվի: Դա կլինի 5-6 ամիս անց, ավելի շուտ չի կարելի:

Հիմա հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա մոտ մուտքը խստիվ արգելված է:  Վիրաբույժը տուժածի վիճակը բավարար է գնահատում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի