• Latest news

Պոկված ձեռքով երիտասարդի վիճակը կայուն է

29 հունվարի, 2014  13:42

Երկու վիրահատությունից հետո Կարո Սիմոնյանը, ում ձեռքը պոկվել էր  շինարարական աշխատանքների ժամանակ, իրեն նորմալ է զգում, օրգանիզմի կողմից ձեռքի մերժում չկա: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց Երեւանի բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը:

Վիրաբույժի խոսքով, տղայի գիտակցությունը տեղում է, բայց նա դեռեւս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, եւ այցելել նրան դեռեւս չի կարելի:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Երեւանի  թիվ №1  համալսարանական կլինիկական հիվանդանոց էր տեղափոխվել  1993  թվականին ծնված Կարո Սիմոնյանը՝ արմնկային հոդի շրջանից պոկված  ձեռքով: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել «Դալմա» առեւտրի կենտրոնից  ոչ հեռու, որտեղ շինարարական աշխատանքներ են տարվում: Սիմոնյանի ձեռքը մնացել է վերելակի եւ  պատի արանքում: Նրան երկու վիրահատություն են կատարել:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի