• Latest news

Վնասվածքաբանը կոտրվածքներից խուսափելու համար խորհուրդ է տալիս շատ կաթնամթերք օգտագործել

3 փետրվարի, 2014  14:30

Մահացությունը վնասվածքներից ողջ աշխարհում գրավում է երրորդ տեղը։ Առաջին տեղում են սիրտ-անոթային հիվանդությունները, երկրորդում – քաղցկեղը։ Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի փոխտնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Ռուբեն Գալստյանը։

Բժիշկը նշեց, որ վերջին տարիներին ավելացել է ճանապարհա-տրանսպորտային պատահարների հետեւանքով մահացությունը։  Ըստ Գալստյանի, կան վնասվածքներ, որոնք հանգեցնում են արագ մահվան, բայց կան նաեւ վնասվածքներ, որոնք կարող են դանդաղ մահվան պատճառ դառնալ։ Օրինակ, մեծահասակների մոտ ազդրոսկրի պրոքսիմալ հատվածի կոտրվածքները պետք է բուժվեն վիրահատական միջամտությամբ, որպեսզի հետագա բարդությունները չհանգեցնեն մահվան։ «Եթե հիվանդը գամված է անկողնուն, դա նշանակում է, որ ժամանակի ընթացքում նա ձեռք կբերի մի շարք հիվանդություններ, որոնք էլ կհանգեցնեն մահվան», - նշեց վնասվածքաբանը, հավելելով, որ վերջին ժամանակներում մահվան դեպքերը զգալիորեն նվազել են բժիշկների հանդեպ վստահության աճի հետեւանքով։

Ըստ բժշկի, ցուրտ ձմռան եւ առատ տեղումների հետեւանքով վնասվածքները շատացել են մեծահասակ մարդկանց մոտ։ Նա պարզաբանեց, որ մեծահասակների ոսկորը ավելի փափուկ է, ըստ այդմ անգամ թեթեւ վնասվածքը կարող է հանգեցնել կոտրվածքի։ Ոսկորների կառուցվածքի պատճառով մեծահասակներն ավելի են հակված ընկնելու։

Վերջին տարիների ընթացքում վնասվածքները շատացել են նաեւ երիտասարդների շրջանում, քանի որ երիտասարդները սխալ կոշիկ են ընտրում եւ անընդհատ շտապում են։ Մասնավորապես, երիտասարդները շտապում են ձնոտ եղանակին, ընկնում են սխալ ձեւով եւ ստանում ճաճանչոսկրի կոտրվածք՝ ամենատարածված կոտրվածքը ձեռքի վրա անհաջող ընկնելու դեպքում։  Եւս մեկ տարածված կոտրվածք է ցուրտ եղանակին սրունքաթաթային կոտրվածքը։ Երրորդ տեղում է ուսոսկրի կոտրվածքը, որը ավելի հաճախ հանդիպում է մեծահասակների մոտ։ «4-5 տեղում մենք միշտ նշում ենք կոտրվածքները ազդրոսկրի վզիկի շրջանում եւ ոսկրերի տեղաշարժը», - ասաց նա, հավելելով, որ ոսկորների ամրության համար խորհուրդ է տրվում շատ կաթնամթերք օգտագործել, որը մեծ քանակությամբ  կալցիում է պարունակում։ «Ձմռանը նաեւ ավելի լավ է ձեռքերում ոչինչ չբռնել, պայուսակը գցել ուսից», - ասաց նա։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի