• Latest news

Հայաստանում արձանագրվել է օձի խայթոցի 48 դեպք՝ մահվան մեկ ելքով

29 հուլիսի, 2015  12:49

2015 թվականի 7 ամսվա ընթացքում արձանագրվել է օձի խայթոցի 48 դեպք՝ մահվան մեկ ելքով: Այս մասին լրագրողներին պատմեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր տոկսիկոլոգ Միքայել Գաբրիելյանը:

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է թունավոր օձի խայթոցի 63 դեպք: Ինչ վերաբերվում է սեւ կարիճների խայթոցին, այս տարի եղել է 4 դեպք, անցած տարի՝ 6: Ինչու են այս տարի այդ դեպքերը քիչ, Միքայել Գաբրիելյանի խոսքով, հայտնի չէ:

Ինչ վերաբերվում է մահվան դեպքին, դա երիտասարդ տղամարդ էր, որին, հավանաբար, գյուրզա էր խայթել: Նա երկու ժամ անցկացրել է հիվանդանոցի վերակենդանացման բաժնում, փրկել նրան չի հաջողվել:  Մահվան ստույգ պատճառը հայտնի չէ, հավանաբար, նա ինչ-որ ուղեկցող հիվանդություն ուներ, եւ խայթոցը վատթարացրել էր այն:

Թունավոր օձեր կան Հայաստանի բոլոր շրջաններում, սակայն դրանց ամենամեծ քանակը բաժին է հասնում Արարատյան դաշտավայրին: Ավելին՝ 5-6 խայթոց այս տարի արձանագրվել է նաեւ Երեւանում՝ Հրազդանի կիրճում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի