• Latest news

Վիրահատության վախ եւ գումարի բացակայություն. Ինչո՞ւ են հայերը նախընտրում ապրել ծնկի ցավով

5 փետրվարի, 2014  18:06

Վնասվաքաբանության եւ օրթոպեդիայի հայ գիտական կենտրոնի փոխտնօրեն Ռուբեն Գալստյանը Հայաստանի վնասվածքաբանության վիճակը ԱՄՆ-ի եւ Եվրոպայի երկրների հետ համեմատած գնատահատում է «չորսի» ( հինգ բալանոց համակարգով): Օրթոպեդիան կարելի է գնահատել երկուսի եւ երեքի արանքում, ասաց նա NEWS.am Medicine-ին, միեւնույն ժամանակ նշելով, որ  Հայաստանը չի զիջում ԱՊՀ երկրներին, միգուցե մի փոքր Ռուսաստանին , այն էլ միայն օրթոպեդիայում:

Ըստ նրա,  դա պայմանավորված է ֆինանսներով  (դրանք բավականին թանկ վիրահատություններ են) եւ այլ պատճառներով, բայց ոչ բժիշկների պրոֆեսիոնալիզմով: Հայաստանում կա նաեւ անհրաժեշտ տեխնիկան:

«Այստեղ խնդիրը հաճախորդների եւ հայկական մենթալիտետի մեջ է: Շատերը մինչեւ օրս վախենում են ինչպես հին, այնպեսլ էլ նոր տեխնիկայից»,- ասաց նա: Եղել են դեպքեր, երբ  հիվանդին առաջարկվել է էնդոպրոթեզավորում եւ ծնկի վիրահատություն, նա հրաժարվել է հետեւյալ խոսքերով « ոչինչ, ես կապրեմ ծնկի ցավով ոնց որ պապս»:

Բժշկի դիտարկումներով, Եվրոպական երկրներում բժշկի գնում են նույնքան հաճախ, որքան վարսավիրանոց, եւ միանգամից համաձայնում են բժշկի առաջարկներին: «Հայաստանում դիմում են վիրահատության, երբ արդեն ծայրահեղ ծանր է վիճակը»,- նշեց վնասվածքաբանը, եւ ավելացրեց, որ չի կարելի երկար մտածել, երբ խոսքը գնում է առողջության մասին:  Բժիշկը ենթադրում է, որ պատճառը ֆինանսների, ինչպես նաեւ վախի մեջ է: «Շատերը չգիտեն, ին՞չ է վիրահատությունը, բայց այդ բառն անգամ վախ է ներշնչում»,- ասաց նա:

Հայաստանում վնասվածքաբանությունը եւ  օրթոպեդիան մի մասնագիտություն են, չնայած շատ եվրոպական երկրներում դրանք բաժանված են: Այսինքն մասնագետը զբաղվում է  վերին եւ ստորին վերջույթներով, կոնքի ոսկրերով, ինչպես նաեւ օրթոպեդիայով: «Ինչ վերաբերում է ինձ, ապա ես վիրահատում եմ հիմնականում ծունկը եւ կոնքազդրային հոդը»,- նշեց Գալստյանը:

Ըստ պրոթեզավորման առաջին տեղում է կոնքազդրային հոդը:  Վիրահատությունը կատարվում  է կոտրվածքների եւ կոքսարթրոզի, հոդի դեգեներատիվ փոփոխությունների, ինչպես նաեւ հետվնասվածքային արթրոզների ժամանակ: Երկրորդ տեղում է ծնկան հոդը, իսկ երրորդ եւ չորրորդ տեղերում են ՝  ուսային եւ արմնկային հոդերը:

Պարզաբանելով, թե ինչ է հոդի էնդոպրոտեզավորումը, բժիկը նշեց, որ այս մեթոդը հիմնականում օգտագործվում է կոնքազդրային եւ ծնկան հոդերի համար: Շատ ավելի հազվադեպ՝ ուսային հոդի համար: Վիրահատությունները տարբեր են լինում՝ որոշ դեպքերում հոդն ամբողջությամբ փոխվում է, իսկ որոշներում՝ մասնակի: Օրինակ՝ կոնքազդրային հոդի կոտրվածքների ժամանակ պահպանվում է հոդի կոնքային հատվածը, իսկ փոխվում է միայն ազդրային ոսկրի գլխիկը:

Ինչ վերաբերում է Հայաստանում օգտագործվող նյութերից, ապա օգտագորվում է հիմնականում տիտան, կոբալտ եւ այլն: Հիմնականում դրանք ձուլվածքներ են: Ամենակարեւորը , թե ին՞չ պրոթեզ է դրվում՝ ցեմենտվող թե ոչ: Պրոթեզի երկրորդ տեսակը ծածկված է կեղեւով, օստեօինտեգրացիան տեղի է ունենում այնպես , որ դառնում է մեկ ամբողջություն ոսկրի հետ: Ոչ ցեմենտային պրոթեզը համարվում է լավագույնը աշխարհում: Ավելի լավ է ընտրել որակյալ նյութեր, ինչպես ասվում է , մնացած ողջ կյանքի համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի