• Latest news

Էլեկտրոնային ձեռքը շոշափելու հատկություն ունի

6 փետրվարի, 2014  13:33

Դենիս Աաբո Սորենսենը կորցրել է ձեռքը 10 տարի առաջ, երբ Նոր Տարվա նախօրեին հրավառությունը պայթել է նրա ձեռքի մեջ:

Անցյալ տարի նա կրկին ձեռք բերեց զգայունության հատկություն այն բանից հետո, երբ վիրահատական եղանակով նրան պատվաստել են «զգացող» էլեկտրոնային ձեռք, որը նրան թույլ է տալիս ձեռք տալ եւ ճանաչել առարկաները նույնիսկ փակ աչքերով:

36-ամյա դանիացու ձախ ձեռքի նյարդերին միացած փորձարարական նմուշը  ոչնչացնում է մարմնի եւ սարքի  միջեւ սահմանը, եւ գիտնականները հույս ունեն, որ մի պայծառ օր այն արմատապես կփոխի ամպուտացված վերջույթներ ունեցող մարդկանց  կյանքը:

Դեռ շատ աշխատանքներ են սպասվում սարքի փոքրացման ուղղությամբ՝ թաքցնելու համար լարերը, որի պատճառով ռոբոտիզացված սարքն աշխատում է միայն լաբորատորիայում:

«Դա ուղղակի զարմանալի է, երբ զգում ես այն, ինչ երկար տարիներ չես զգացել»,- ասել է Սորենսենը Reuters-ին, տեղեկացնում է Fox News-ը։ 

Իր առօրյա կյանքում Սորենսենը օգտագործում է ձեռքի պրոթեզ, որը նմանակում է ամպուտացված վերջույթի մկանների շարժումները՝ ծալել եւ պարզել ձեռքը, բայց չի ապահովում զգայնություն, եւ պետք է մշտապես հետեւել, որպեսզի նա ինչ-որ բան պատահաբար չկոտրի:

LifeHand 2 նոր պրոթեզն ավելի մեծ հնարավորություններ ունի՝ այն իր մեջ ներառում է  ներքին լարերի հավաքածու, ռոբոտոտեխնիկա եւ  իրական զգացողությունների վերաստեղծման համար անհրաժեշտ տեղեկություններ:

Մարդու մազի հաստությամբ գերբարակ էլեկտրոդները վիրահատական եղանակով  պատվաստվում են Սորենսենի դաստակային եւ ուսի միջային նյարդերի վրա՝ նախքան ռոբոտացված ձեռքին այն ամրացնելը, որը հագեցած է տարբեր արհեստական տվիչներով:

Այս տվիչները չափում են յուրաքանչյուր մատի արհեստական ջլի լարվածությունը՝ տարբեր առարկաների սեղմման համար կիրառվող ուժը գնահատելու համար, իսկ համակարգչային ալգորիթմերը վերափոխում են այս տեղեկությունները էլեկտրական ազդանշանի, որպեսզի նյարդերը կարողնան այն մեկնաբանել:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի