• Latest news

Այսօր առաջին բուժօգնության համաշխարհային օրն է

12 սեպտեմբերի, 2015  11:57

Տարեկան հարյուր հազարավոր մարդիկ են մահանում կամ հաշմանդամ դառնում ՃՏՊ-երի հետեւանքով ստացած վնասվածքներից, ինչպես նաեւ այրվածքներից, ընկնելուց կամ խեղդվելուց: Այդ մահերի ու հաշմանդամության դեպքերից մեծ մասից հնարավոր կլիներ խուսափել, եթե նրանց հասցնեին առաջին օգնություն ցուցաբերել:

2000 թ սկսած ամեն տարի սեպտեմբերի երկրորդ շաբաթ օրը շատ երկրներում նշվում է Առաջին բուժօգնության համաշխարհային օրը: Այս տարի այդ օրը նշվում է այսօր ՝ սեպտեմբերի 12-ին: Այս օրվա անցկացման նախաձեռնողներն են Կարմիր խաչի միջազգային շարժման ու Կարմիր կիսալուսնի անդամները:

Առաջին բուժօգնության տրամադրման նպատակն է անցկացնել անհրաժեշտ միջոցառումներ ՝ տուժածի կյանքը փրկելու, նրա տառապանքները նվազեցնելու եւ հնարավոր բարդացումները կանխելու նպատակով: Պրոֆեսիոնալ տեսակետից նման օգնություն կարող են ցուցաբերել բժիշկները, բայց առաջին բուժօգնության հնարքներին պետք է տիրապետեն նաեւ ոստիկանության աշխատակիցները եւ փրկարարները: Նաեւ ցանկալի է, որ շարքային քաղաքացիները նույնպես իմանան, թե ինչպես կարելի է վարվել այս կամ այն իրավիճակում, որպեսզի եթե անգամ չօգնեն տուժածին , աա գոնե չվնասեն նրան սխալ միջամտություններով:

Հայաստանում անցած տարի տեղի ունեցած մի ուշագրավ դեպք ապացուցեց, թե ինչ կարեւոր է, որ այս կամ ընկերության աշխատակիցներն իմանան, թե ինչպես է պետք առաջին բուժօգնություն ցուցաբերել . էլեկտրացանցերի աշխատակից Վաչագան Միրզոյանը հենց աշխատավայրում սրտի նոպա էր ունեցել ու նրա գործընկերները, որոնք սովորել էին սրտային- թոքային ռեանիմացիա անել, արել էին հնարավոր ամեն ինչ, նրան փրկելու համար: Իսկ օգնության հասած շտապ օգնության բժիշկ Հակոբ Հարությունյանն էլ ավարտին էր հասցրել նրանց սկսածը եւ տղամարդը ողջ էր մնացել:

Այդ դեպքից որոշ ժամանակ առաջ էլ Մեծ Բրիտանիայում դեռահասները փրկել էին իրենց ընկերոջը, քանի որ դպրոցում նրանք սովորում են սրտային – թոքային ռեանիմացիա անել: Տղայի մոտ սրտի նոպա էր սկսվել, իսկ նրա ընկերները չէին շփոթվել եւ արել էին այն ամենը , ինչ իրենց սովորեցրել էին դպրոցում ՝ փրկելով ընկերոջ կյանքը: Այս դեպքը ցույց է տալիս, թե ինչ կարեւոր է երեխաներին սովորեցնել առաջին օգնություն ցուցաբերել: Եվ վատ չէր լինի, եթե առաջին օգնության հիմունքների ուսուցումը ներդրվեր նաեւ հայկական դպրոցներում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի