• Latest news

Հայտնի մասնագետը Երեւանում կվարի կլինիկական ուղեցույցների մշակման թեմայով դասընթաց

24 սեպտեմբերի, 2015  14:36

Կարեւոր է ճիշտ գնահատել ապացույցները ու տարբերել այն ապացույցները, որոնց վրա կարող են հիմնվել արձանագրությունները նրանցից, որոնք ոչ մի բանի համար պիտանի չեն…

Սեպտեմբերի 25-ին Երեւանում անցնելու է « Համակարգված ամփոփ տեսությունները կլինիկական ուղեցույցների մշակման գործընթացում. ապացույցների որակի գնահատում» թեմայով դասընթաց: Այն վարելու է Բրիտանական Կոկրեյնյան համագործակցության բահրենյան բաժանմունքի (Բահրեյնի թագավորություն, Մանամա) բժիշկ Զբիշ Ֆեդորովիչը:

NEWS.am Medicine -ի թղթակցի հետ զրույցում Զբիշ Ֆեդորովիչն ասաց, որ դասընթացը նվիրված է կլինիկական «գայդլայների»՝ ուղեցույցների մշակմանը, որոնք պետք է ապահովեն կլինիկական պրակտիկայի համապատասխանությունը բարձր չափորոշիչներին: Ընդ որում դասընթացը կենտրոնացած չի լինելու մեկ առանձին ոլորտի վրա ու ընդհանուր տեղեկություններ է տալու այն մասին, թե ինչ են կլինիկական ուղեցույցները, ինչպես պետք է դրանք կազմվեն, ինչ ապացույցների վրա պետք է հիմնվեն: Կարեւոր է նաեւ կարողանալ ճիշտ գնահատել ապացույցները ու տարբերել այն ապացույցները, որոնց վրա կարող են հիմնվել ուղեցույցները նրանցից, որոնք ոչ մի բանի համար պիտանի չեն:

Դասընթացը անցնելու է Հանրապետական գիտաբժշկական գրադարանում ու սկսվելու է ժամը 10:00-ին:

Նույն վայրում՝ ժամը 11:30 –ին կլինի եւս մեկ դասընթաց՝ հարակից թեմայով. ԱՀԿ ներկայացուցիչ Սյուզեն Նորիսը կպատմի ապացույցների հիման վրա կլինիկական ուղեցույցների մշակման մասին:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 24-ին Երեւանում մեկնարկել է «Ապացուցողական բժշկություն՝ տեսությունից պրակտիկա» խորագրով երկրորդ միջազգային գիտաժողովը, որին հրավիրված են մոտավորապես 20 օտարերկրացի մասնագետներ Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից ու Բահրեյնից, որոնք դասընթացներ կկազմակերպեն Հայաստանի ուսանողների ու բժիշկների հետ: Գիտաժողովը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 26-ը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի