• Latest news

Հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը գլոբալ խնդիր է. Երեւանում հակաբիոտիկակայունության դեմ պայքարի հարցերով դասընթացներ են անցնում

29 սեպտեմբերի, 2015  17:53

Ընդամենը մի քանի տասնյամյակ առաջ բժշկությունը ցնծում էր. հակաբիոտիկների բացահայտումը հնարավորություն տվեց փրկել հարյուր հազարավոր կյանքեր ու բուժել ինֆեկցիաներ, որոնց բուժումն առաջ բարդ էր: Սակայն այդ ցնծությունը երկար չտեւեց, հայտնվեց նոր խնդիր՝ հակաբիոտիկների նկատմամբ օրգանիզմների ու բակտերիաների կայունությունը: Հենց այս խնդրին է նվիրված այն դասընթացը, որն այսօր մեկնարկել է Երեւանում:

«Ամբողջ աշխարհը եւ այդ թվում Հայաստանը կանգնել է ընդհանուր խնդրի առջեւ. հակամիկրոբային դեղամիջոցների արդյունավետությունը նվազում է, ինֆեկցիաների տարածվածությունը՝ աճում, դրանց դեմ պայքարն էլ՝ բարդանում: Սա նշանակում է, որ անցյալում են մնում այն ժամանակները, երբ մենք վստահ էին, որ հակաբիոտիկներն ասես հրաշքով կլուծեն բոլոր խնդիրները ու պատասխան կտան բոլոր հարցերին»,- նշեց իր ողջույնի խոսքում Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը՝ հավելելով, որ հակաբիոտիկների նկատմամբ կայունության խնդիրը պարզապես անհնար է լուծել առանց համակարգված ու միասնական ջանքերի:

ԱՀԿ եվրոպական գրասենյակի ներկայացուցիչ ու հակաբիոտիկների կայունության դեմ պայքարի ծրագրի ղեկավար Դանիլո Լո Ֆո Վոնգն էլ իր հերթին նշեց, որ հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը ոչ թե մեկ երկրի, այլ ամբողջ աշխարհի խնդիրն է, ու այն հնարավոր է լուծել դարձյալ ամբողջ աշխարհով, ոչ մի երկիր չպետք է անմասն մնա այս գործին:

Հանրային առողջապահության հարցերով գլխավոր մասնագետ եւ հակամիկրոբային դեղոյարքի հարցերով պատասխանատու Քրիստինա Գյուրջյանն էլ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դասընթացը, որը շարունակվելու է մինչեւ հոկտեմբերի 1-ը, կազմակերպել են Հայաստանի առողջապահության նախարարությունը եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Դասընթացին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել 8 միջազգային փորձագետներ, իսկ հայկական կողմից նրանց ելույթները լսելու են եկել մանրէաբաններ, համաճարակաբաններ ու շատ այլ մասնագետներ, որոնք իրենց պրակտիկայում բախվում են հակաբիոտիկներ նշանակելու անհրաժեշտությանը: Դասընթացին մասնակցում են բժիշկներ թե Երեւանից, թե երկրի տասը մարզերից:

Ինչպես նշեց Քրիստինա Գյուրջյանը, դասընթացի ընթացքում միջազգային փորձագետները հայ մասնագետներին կներկայացնեն նաեւ հակաբիոտիկների նկատմամբ զգայունությունը որոշելու միջազգային լաբորատոր մեթոդաբանությունը: Հայաստանում այս մեթոդաբանությունը դեռ չի կիրառվում, սակայն այն ընդունված է աշխարհի բոլոր զարգացած երկրներում, ու դրա մասին իմանալը օգտակար կլինի հայ մասնագետների համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի