• Latest news

Ստեփանակերտում կայացել է միջազգային բուժքույրական համագումար

30 սեպտեմբերի, 2015  19:16

Հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում, ԼՂՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, տեղի է ունեցել «Բուժքույրություն. կրթություն միտված բուժքույրերի և պացիենտների անվտանգությանը և բուժման արդյունքներին» թեմայով միջազգային բուժքույրական համագումարը, որին մասնակցում էր 500-ից ավել բուժանձնակազմի աշխատող՝ Արցախից, Հայաստանից, ինչպես նաև 25 վաստակաշատ բուժքույր-դասախոսներ ժամանած ԱՄՆ-ից, եվրոպական, ասիական, ԱՊՀ տարբեր երկրներից:

Ողջունելով համագումարի մասնակիցներին,  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կարևորել է Արցախում նման ներկայացուցչական համագումարի անցկացումը:

Նախագահը համոզմունք է հայտնել, որ համագումարը դրական ազդեցություն կունենա հանրապետության առողջապահության ոլորտի զարգացման վրա:

Կարևորելով բուժքույրական օղակի դերը  առողջապահության ոլորտում, նախագահը նշել է, որ  համակարգում նյութատեխնիկական ներդրումների արդյունավետությունը պայմանավորված է նախևառաջ բժշկական որակյալ մասնագետների առկայությամբ:

Իր հերթին ողջունելով համաժողովի արցախյան, հայաստանյան և արտասահմանյան մասնակիցներին՝  ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն  էլ  նշել է, որ միջազգային բուժքույրական համագումարը կանդրադառնա առողջապահության առաջնահերթ խնդիրներին ևս  ու  կնպաստի   բուժքույրական գործի    զարգացմանը:

«Որակյալ բուժօգնությունը բարձրացնում է հասարակության վստահությունը դեպի բուժհաստատությունը և ընդհանրապես դեպի առողջապահությունը: Համագումարը հիմնականում ուղղված է հիվանդի անվտանգության ապահովման խնդիրներին և ընդունել է Հիպոկրատի «Մի´ վնասիր» առաջին պատգամը որպես կարգախոս»,-ասել է Հ. Քուշկյանը:

Լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի «Քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Ալինա Քուշկյանը ասել է.« Սա կարևոր իրադարձություն է Արցախի բուժքույրերի կյանքում, որը մեծ հնարավորություն է ընձեռում   համակարգի  աշխատողներին՝ ավելի    խորացնելու   գիտելիքները, ծանոթանալու  քույրական գործի վերջին նվաճումներին, հարստացնելու  աշխատանքային փորձը և ինտեգրվելու միջազգային բուժքույրական հանրությանը: Համագումարը  նաև հիանալի օրինակ է Հայաստանի քույրական գործի ասոցացիայի և Արցախի բուժքույրերի միության ինչպես նաև միջազգային կազմակերպությունների համագործակցությանը, քանի որ բոլորիս նպատակը մեկն է՝ բարելավել մարդկանց առողջությունը»:

Այնուհետև աշխարհի տարբեր երկրներից ժամանած բուժքույր-դասախոսները հանդես են եկել բուժքույրական արդի խնդիրների շուրջ տարբեր զեկուցումներով:

Համագումարին ներկա էին նաև Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ «Բուժքույրերի միավորում» ասոցացիայի նախագահ, ԼՂՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ գլխավոր բուժքույր Լիլիա Մովսեսյանը,  ոլորտի պատասխանատուներ  և   բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը իր նստավայրում ընդունել է համագումարի մի խումբ մասնակիցների:

Բակո Սահակյանը նշել է, որ նման ներկայացուցչական միջազգային համագումարի անցկացումը լավ հնարավորություն է բուժքույրերի մասնագիտական որակավորման բարձրացման, փորձի փոխանակման, այս ոլորտում նոր եւ ժամանակակից մեթոդներին ու միտումներին ծանոթանալու եւ դրանք տեղում կիրառելու տեսանկյուններից:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի