• Latest news

Երեւանում մեկնարկել է ընտանեկան բժշկության թեմայով միջազգային երրորդ գիտաժողովը

8 հոկտեմբերի, 2015  12:48

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Երեւանում մեկնարկել է ընտանեկան բժշկության թեմայով միջազգային երրորդ գիտաժողովը, որն այս տարի նվիրված է Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի 95 ամյակին:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» հասարակական կազմակերպության համանախագահ Մարինա Օհանյանը, գիտաժողովը միավորում է հայկական ծագում ունեցող մոտավորապես 400 մասնագետների՝ թե Երեւանից եւ երկրի մարզերից, թե Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, ԱՄՆ-ից ու մի շարք այլ երկրներից: Այստեղ հավաքվել են ոչ միայն ընհանուր պրակտիկայի բժիշկներ, այլեւ մանկաբույժներ ու նեղ մասնագետներ, որոնք հնարավորություն կստանան փխանակել իրենց փորձն ու գիտելիքները, բժշկության ոլորտի վերջին նորությունները եւ իհարկե քննարկել առավել արդիական խնդիրները:

Մարինա Օհանյանի խոսքով, գիտաժողովում քննարկվելու են հետաքրքիր ու թերեւս ոչ չարչրկված թեմաներ՝ օրինակ վերականգնողական բժշկության, քնի խնդիրները, նաեւ հարցեր, որոնք այսօր արդիական են ամբողջ աշխարհում, օրինակ հակաբիոտիկների նկատմամբ կայունության խնդիրը:

Մարինա Օհանյանը նույնպես դասախոսություն կկարդա, որում կներկայացնի «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորման» գործունեությունը, նաեւ բուհական ինտեգրման ծրագրերը:

Մարինա Օհանյանը հույս ունի, որ նման գիտաժողովները կնպաստեն Հայաստանում ընտանեկան բժշկության զարգացմանը: Ի վերջո, ընտանեկան բժշկության կարեւորությունը բարդ է գերագնահատել՝ առողջական խնդիրների մոտավորապես 80 տոկոսը կարելի է լուծել ընդհանուր պրակտիկայի բժշկի օգնությամբ, բացի դրանից հենց այդ բժիշկն է հսկայական դեր կատարում հիվանդությունների կանխարգելման ու բնակչության առողջության պահպանման գործում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ