• Latest news

Մերձսեւծովյան երկրների նեյրովիրաբույժների 9-րդ գիտաժողովը միավորել է ամբողջ աշխարհի մասնագետներին

8 հոկտեմբերի, 2015  15:09

Երեւանում հոկտեմբերի 8-ին մեկնարկել է Մերձսեւծովյան երկրների նեյրովիրաբույժների 9-րդ գիտաժողովը, որին մասնակցում են ոչ միայն Մերձսեւծովյան երկրների մասնագետները, այլեւ ԱՄՆ–ի ու եվրոպական մի շարք երկրների նշանավոր բժիշկներ:

Ինչպես լրագրողներին պատմեց պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը՝ Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր նեյրովիրաբույժը, գիտաժողովի կազմակերպիչներից մեկն ու նախագահը, այս գիտաժողովը շատ կարեւոր ու զանգվածային միջոցառում է, որը ոչ միայն ուսումնական, այլեւ մեթոդաբանական նշանակություն ունի: Գիտաժողովի շրջանակում քննարկվելու են նեյրովիրաբուժության զանազան ոլորտների արդիական հարցեր, իսկ հայ մասնագետները կկարողանան ապագայում իրենց պրակտիկայում կիրառել իրենց իմացած բոլոր նորությունները:

Ռուբեն Ֆանարջյանը նաեւ նշեց, որ նմանատիպ գիտաժողովները շատ կարեւոր են երիտասարդ սերնդի բժիշկների համար, քանի որ նպաստում են նրանց կրթությանն ու աշխարհայացքի ընդլայնմանը:

Իր ողջույնի խոսքում Առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանը նույնպես շեշտեց գիտաժողովի կարեւորությունը, ասելով, որ այն կնպաստի նեյրովիրաբուժության զարգացմանը ոչ միայն Հայաստանում, այլեւ Մերձսեւծովյան բոլոր երկրներում:

Գիտաժողովում ծրագրված են հետաքրքիր դասախոսություններ՝ կանխարգելիչ նեյրովիրաբուժության, էպիլեպսիայի, սուր իշեմիկ ինսուլտի, լսողական նյարդի նեվրինոմայի դեպքում վիրահատական բուժման եւ շատ այլ թեմաներով: Գիտաժողովի ամբողջական ծրագրին կարելի է ծանոթանալ հետեւալ հղումով` http://med.news.am/arm/news/7850/erevanum-texi-kunena-merdzsevtsovyan-erkrneri-neyrovirabuyzhneri-9-rd-hamazhoxovy.html:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի