• Latest news

Այսօր Հայաստանում նշում են ծխելու դեմ պայքարի օրը

12 հոկտեմբերի, 2015  10:48

Ամեն տարի հոկտեմբերի 12-ին Հայաստանում նշում են ծխելու դեմ պայքարի օրը, որ հայտնի է «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր» անունով։

Հայաստանի ՀԿ-ների նախաձեռնությամբ եւ առողջապահության նախարարության ներկայացմամբ 2008 թվականի դեկտեմբերի 18-ին Կառավարությունը որոշում ընդունեց, որոն հոկտեմբերի 12-ը նշվում է որպես «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»:

Այդպիսով Հայաստանը միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային, որը նպատակ ունի ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետեւանքներից:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Ամերիկյան համալսարանում դասախոսության ընթացքում հայտնել է, որ Հայաստանում ծխում է ամեն 2 տղամարդկանցից մեկը, ուստի ծխելը առողջապահության ոլորտի լրջագույն խնդիրներից է։

Այն, որ ծխելը կապված է քաղցկեղի եւ թոքերի բազում այլ հիվանդությունների առաջացման հետ, լսել են, թերեւս, բոլորը։ Սակայն նոր հետազոտություններն այդ սովորությունը կապել են նաեւ մի շարք այլ հիվանդությունների առաջացման հետ։

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունն ու բրոնխիալ ասթման Հայաստանում թոքերի հիվանդությունների առաջատարներն են, ինչպես պնդում է Հայաստանի գլխավոր թոքաբանը։ Երկու հիվանդությունների զարգացումն էլ կապված է ծխելու հետ, ընդ որում բրոնխիալ ասթման երեխաների մոտ սովորաբար զարգանում է ծնողների ծխելու պատճառով։

• Ծխելն ու ալկոհոլային խմիչքները նկատելիորեն ավելի հավանական են դարձնում դեմենցիայի զարգացումը, ավելի հավանական է դարձնում հոգեկան խանգարումների հավանականությունը։

• MedUni Vienna-ի եւ Basle University Hospital-ի գիտնականները պնդում են, որ ծխելու եւ շագանակագեղձի քաղցկեղի միջեւ միանշանակ կապ գոյություն ունի։

• Ծխելը նաեւ ազդում է արտաքին տեսքի վրա, կործանարար ազդում ոչ միայն ատամների, այլեւ մաշկի վրա, նպաստում նճիռների վաղ ի հայտ գալուն եւ վատթարացնում է ակնե ունեցող մաշկի վիճակը։

• Ծխելն ազդում է վերարտադրողական, բայց նաեւ՝ սեռական գործառույթների վրա, հատկապես՝ տղամարդկանց։

• Պասիվ ծխելը 30 տոկոսով ավելի հավական է դարձնում ինսուլտը, իսկ այսպես կոչված «սոցիալական ծխելը» երեք անգամ ավելի հավանական է դարձնում սրտի հիվանդությունները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի