• Latest news

Մանկական տարիքում գլխի վնասվածքը կարող է կնոջը հարբեցող դարձնել

16 հոկտեմբերի, 2015  23:46

Այն աղջիկները, որոնք մանկական տարիքում ուղեղի ցնցում են տարել, հասուն կյանքում կարող են հարբեցողության խնդիրներ ունենա, զգուշացնում են ԱՄՆ-ի Օհայոյի համալսարանի գիտնականները։ 

Սակայն հետաքրքիր է, որ գլխի վնասվածքի եւ հարբեցողության միջեւ կապը հնարավոր է նկատել միայն կանանց մոտ, տղամարդկանց դեպքում նման ազդեցություն գոյություն չունի։  Գիտնականները կարծում են, որ գլխի վնասվածքի եւ հարբեցողության հակման միջեւ կապը պայմանավորված է գլխուղեղի նյարդաթելերում փոփոխություններով, որոնք տեղի են ունենում ուղեղի ցնցումից հետո։ 

Փորձարկումներում օգտագործվել են այնպիսի մկներ, որոնք 6-ից 12 տարեկան երեխայի տարիքին համապատասխան տարիքում գլխի վնասվածք են ստացել։  Հետո նրանց թույլ են տվել ընտրել երկու կերակրամանի միջեւ, որոնցից մեկում ջուր է եղել, իսկ մյուսում՝ ջրով բացված էթանոլ։ Արդյունքները ցույց են տվել, որ այն էգերը, որոնք տառապել են ուղեղի ցնցումից, զգալիորեն ավելի շատ էթանոլով ջուր են խմել, քան մյուս խմբի մկները, ընդ որում գլխուղեղի վնասվածքը արուների պահվածքի վրա ոչ մի ազդեցություն չի թողել։  

Փորձագետները վստահեցնում են, որ տվյալ ազդեցությունը շրջելի է եւ վնասվածքից հետո որակյալ խնամքը եւ մեծ թվով վարժությունները կարող են նվազեցնել աքսոնների դեգեներացիան՝ նվազեցնելով ապագայում հարբեցողության զարգացման վտանգը։ 

Այդ մասին ասվում է Journal of Neurotrauma գիտական ամսագրում հրապարակված հետոզոտության մեջ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի