• Latest news

Երեւանում եւ Գյումրիում կկայանա Օսթեոպորոզի 9–րդ միջազգային սիմպոզիումը

20 հոկտեմբերի, 2015  20:29

Երեւանում, Հայ-Ամերիկյան Համալսարանում հոկտեմբերի 22–ին կմեկնարկի Օսթեոպորոզի 9–րդ միջազգային սիմպոզիումը։

Օսթեոպորոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպված այս սիմպոզիումը կվարեն եւ իրենց փորձառությամբ կկիսվեն ԱՄՆ-ից հրավիրված բարձրակարգ մասնագետներ՝ Ջոն Բիլեզիկյանը, Կոնֆերանսի պատվավոր սպիկեր, Կոլումբիայի Համալսարանի Պրոֆեսոր Մարիամ Մանուկյանը (Կալիֆորնիա), Նունե Փաշինյանը (Լոս Անջելոս), Քիմ Հեքիմյանը Նյու-Յորք) և Նիքոլաս Հատչինգսը( Նյու-Յորք):

Սիմպոզիումի շրջանակում «Հեռաուսուցում եւ խորհրդատվություն» ծրագրի շնորհիվ մարզերի բժիշկներն առցանց կմասնակցեն «Օսթեոպորոզի շուրջ վիճելի թեմաներ» սեմինարին։

Հաջորդ օրը, հոկտեմբերի 23–ին Սիմպոզիումն իր աշհատանքները կշարունակի Գյումրիում։

Միջոցառումների կազմակերպիչներն ու հովանավորներն են՝ JHM բարեգործական հիմնադրամը, բժիշկների եւ վիրաբույժների քոլեջը, Կոլումբիայի համալսարանի բժշկական կենտրոնը, Հովնանյան Հիմնադրամը,  Օսթեոպորոզի Միջազգային Ֆոնդը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Հայաստանի Օգնության իմնադրամը (ՀՕՖ)։

 Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի