• Latest news

Օսթեոպորոզին նվիրված 9-րդ միջազգային սիմպոզիումը Երեւանում նոր ձեւաչափով կանցնի

22 հոկտեմբերի, 2015  11:56

Օսթեոպորոզին նվիրված 9-րդ միջազգային սիմպոզիումը, որն այսօր է մեկնարկել Երեւանում, տարբերվում է մինչ այդ կազմակերպված բոլոր մյուս սիմպոզիումներից ու բոլորովին նոր ձեւաչափով է անցնում է: Այս մասին NEWS.am Medicine–ի թղթակցին հայտնել է ԱՄՆ Կոլումբիայի համալարանի էնդոկրինոլոգիայի բաժնի ղեկավար, պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանը (John P. Bilezikian):

Նրա խոսքով, առավոտյան սիմփոզիումի շրջանակում դասախոսություններ ու ելույթներ կլինեն օսթեոպորոզի ախտորոշման ու բուժման ոլորտում առկա արդիական խնդիրների ու ոսկորների առողջությանն առնչվող մի շարք այլ հարցերի՝ սննդակարգի, մետաբոլիզմի, վահանաձեւ գեղձի խնդիրների ու ճարպակալման մասին:

Ցերեկը կազմակերպվելու են դասընթացներ. սիմփոզիումի մասնակիցները կբաժանվեն 5 խմբի: Յուրաքանչյուր խմբում երկու մոդերատոր կլինի՝ մեկը ԱՄՆ-ից, մյուսը Հայաստանից: Յուրաքանչյուր խմբի աշխատանքը նվիրված կլինի մեկ թեմայի.

1. Օսթեպորոզի կանխարգելում՝ սննդակարգն ու ֆիզիկական ակտիվությունը մանուկ հասակում (Կիմ Հեքիմյան ու Նիկոլաս Հաթչինգս)

2. Օսթեոպորոզի վերաբերյալ վիճելի թեմաները՝ թեստավորում, բուժում, մոնիտորինգ ու կոմնակի երեւույթները (Ջոն Բիլեզիկյան ու Վարդա Բաբայան)

3. Շաքարախտն ու ճարպակալումը Հայաստանում՝ արդյոք դրանք վտանգավո՞ր են ոսկորների համար (Մարիամ Մանուկյան եւ Ելենա Աղաջանովա):

4. Օսթեոպորոզը ռեւմատոլոգի աչքերով, ինչպե՞ս ճիշտ օգտագործել գլյուկոկորտիկոիդները ու ինչպե՞ս կանխել ոսկորների վնասվածքները ( Նունե Փաշինյան ու Արմինե Հարոյան)

5. Կինը դաշտանադադարին նախորդող ժամանակահատվածում ու նրա ոսկորների առողջությունը: Ե՞րբ է պետք ստուգվել ու ի՞նչ է պետք անել արդյունքները ստանալուց հետո: Էստրոգենների դերը դաշտանադադարից հետո (Ելենա Սարգսյան ու Կարինե Առուստամյան)

Դասընթացների ժամանակ, ինչպես նշեց բժիշկ Բիլեզիկյանը, մասնակիցները ոչ միայն լսելու են դասախոսներին, այլեւ ակտիվ մասնակցելու են քննարկումներին ու նույնիսկ կարողանալու են իրենց պրակտիկայից բարդ դեպքեր ներկայացնել ու քննարկել դրանք մյուս մասնակիցների հետ:

Իր ողջույնի խոսքում ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր էնդոկրինոլոգ Էդվարդ Թորոմանյանը նշեց օսթեոպորոզին նվիրված գիտաժողովների կարեւորությունը. վերջին 9 տարում մեծ առաջընթաց կա օսթեոպորոզի մասին տեղեկությունների տարածման ոլորտում, սակայն ոսկորների փխրունության պատճառով ստացված վնասվածքներն ու կոտրվածքները միեւնույն է շարունակում են, քանի որ այդ ոլորտում դեռ շատ անելիքներ կան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի