• Latest news

Երեւանում կկայանա պլաստիկ վիրաբույժների միջազգային կոնգրեսը

26 հոկտեմբերի, 2015  14:17

Երեւանի բժշկական համալսարանում, հոկտեմբերի 28-30-ին, կկայանա «Պլաստիկ վիրաբուժության եւ դերմատոկոսմետոլոգիայի նոր հորիզոնները» թեմայով միջազգային կոնգրեսը։

Կոնգրեսի ընթացքում կազմակերպիչները խոստանում են հետաքրքիր դասախոսություններ, ցուցադրություններ եւ պլաստիկ վիրաբուժության ու էսթետիկ բժշկության արդիական խնդիրների շուրջ բանավեճեր։

Կոնգրեսին կմասնակցեն ոլորտի ակնառու ներկայացուցիչներ՝ Վիեննայի Ավետարանական հիվանդանոցի դիմածնոտային բաժնի գլխավոր բժիշկ եւ Վիեննայի Wilhelminenspital  հիվանդանոցի պլաստիկ եւ վերականգնողական վիրաբուժության բաժնի խորհրդական Քուրթ Վինցենցը, Մոսկվայի Ի.Մ. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի Պլաստիկ վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Ռուբեն Ադամյանն ու ուրիշներ։

Կոնգրեսի շրջանակներում հոկտեմբերի 30-ին կկայանա դերմատոկոսմետոլոգիայի արբանյակային սիմպոզիում։

Կոնգրեսի կազմակերպիչներն են Պլաստիկ, վերականգնողական եւ էսթետիկ վիրաբույժների հայաստանյան ասոցիացիան, Պլաստիկ եւ վերականգնողական վիրաբույժների վրացական հասարակությունն ու Երեւանի պետական բժշկական համալսարանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի